486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ սենատը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Յովանովիչի թեկնածությանը
17:30
04 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ սենատը հավանություն է տվել Մարիա Յովանովիչի (Marie L.Yovanovich)  թեկնածությանը՝ որպես Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։ «Յովանովիչի թեկնածությունը հաստատվել է օգոստոսի 1-ի նիստի ժամանակ»,- ասաց Ջահուկյանը։

Հուլիսի 29-ին Մարիա Յովանովիչի թեկնածությունը հավանության է արժանացել ԱՄՆ սենատի արտաքին կապերի կոմիտեի կողմից։ Յովանովիչի թեկնածությունը առաջ է քաշվել նախագահ Բուշի վարչախմբի կողմից ընթացիկ տարվա մարտին։ Այդ որոշումը միանշանակորեն չի ընդունվել ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից, քանի որ հունիսի 19-ին ելույթ ունենալով սենատի արտաքին կապերի կոմիտեում, Յովանովիչը խուսափեց ցեղասպանություն կոչել 1915 թ.-ի հայկական եղեռնը Օսմանյան Թուրքիայում՝ բնորոշելով այդ չարագործությունը որպես «զանգվածային սպանություն էթնիկական հողի վրա և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայի բռնի տեղահանում»։   

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։

Հայկական մամուլի և հասարակության կարծիքով Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը բազմաթիվ անգամ ներկայացվել էր Կոնգրեսի հաստատմանը, սակայն չէր հաստատվել՝ հայկական լոբբիի և սենատոր Բոբ Մենենդեզի (Bob Menendez) ջանքերով։

Հոգլանդի թեկնածությունը մերժվել էր հայկական լոբբիի կողմից այն պատճառով, որ դիվանագետը չէր ցանկացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունն ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն։

Յովանովիչը 2005 թ.-ի հուլիսից մինչ այժմ ղեկավարել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատունը։ Մինչ այդ աշխատել է պետքարտուղարի տեղակալի ավագ խորհրդական, Կիևում ԱՄՆ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։ 1988-2000 թթ.-ին Պետդեպարտամենտի ռուսական բաժնի պետի տեղակալն է եղել։ Անցյալում աշխատանքային ուղևորություններով եղել է Օտտավայի, Մոսկվայի, Լոնդոնի և Մոգադիշոյի դիվանագիտական առաքելություններում։ Տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: