487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կանցկացվի «Expo-Russia» արդյունաբերական ցուցահանդեսը
15:36
04 Օգոստոսի 2008

«Expo-Russia» արդյունաբերական ցուցահանդեսն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում 2008 թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը:  

«Expo-Russia»-ն 2008 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ծաղկաձորում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի տրամաբանական շարունակությունն է:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին առաջիկա ցուցահանդեսը կազմակերպող «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ից, երկու նախագծերի նպատակն էլ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտատեխնիկական համագործակցության զարգացումն է, երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական ու ներդրումային հարաբերությունների զարգացումը:

«Expo-Russia» ցուցահանդեսին մտադիր է մասնակցել շուրջ 50 ռուսական ընկերություն, մասնավորպես, ընթացիկ տարվա մայիսի սկզբին հայ-ռուսական բիզնես-ֆորումում ներկայացված գրեթե բոլոր ընկերությունները:

«Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Վարդանովի խոսքերով, ցուցահանդեսը կկազմակերպվի մի քանի թեմատիկ բաժիններով, ներառյալ տրանսպորտը, շինարարությունը, լեռնարդյունաբերությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեությունը, էներգետիկան, մետաղամշակումը, հեռահաղորդակցությունը, բժշկությունը և առողջապահությունը:    

Թեմատիկ ցուցահանդեսից զատ, «Expo-Russia»-ի հյուրերը և մասնակիցները կարող են մասնակցել «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովին, ինչպես նաև կլոր սեղաններին ու գործնական հանդիպումներին:  

«Մենք հուսով ենք, որ այս նախագիծը շատ արդիական, պահանջարկ ունեցող և հաջողված կլինի: Ավելին, մենք վստահ ենք, որ այն ամենամյա կդառնա»,- ընդգծեց Վարդանովը:

«Զառուբեժ-Էքսպո» ընկերությունը մտադիր է Հայաստանում նախատեսվող ցուցահանդեսը գովազդել Ռուսաստանի բոլոր շրջաններում և երկու երկրների ներմուծող ու արտահանող ընկերությունների ու համատեղելիության կոնյունկտուրային դիտում անցկացնել:

Առաջիկա ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի-Գրուպ» կոնցեռնը:

«Expo-Russia» ցուցահանդեսը կկայանա ՌԴ ԱԳՆ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Համաշխարհային հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անմիջական աջակցությամբ:  -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։