485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իրավապահ մարմինները լի են կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությամբ. գլխավոր դատախազ
14:57
04 Օգոստոսի 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները լի են կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությամբ։

«Բոլորի համար պարզ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված գործընթացները ժամանակավոր և էպիզոդիկ բնույթ չեն կրի։ Այս գործընթացները լինելու են շարունակական, և բոլորը պետք է հասկանան, որ դա մեզ համար կդառնա և հոգեբանություն, և աշխատաոճ», - ասել է գլխավոր դատախազը շաբաթ օրը՝ Եղեգնաձորում անցկացված կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված դատախազական խորհրդատվության ժամանակ։

Հովսեփյանը նշել է, որ կոռուպցիան մեծագույն չարիք է ոչ միայն Հայաստանի, այլև քաղաքացիական հասարակություն կառուցող բոլոր երկրների համար, քանի որ խոչընդոտում է օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների ջանքերին՝ քաղաքացիական հասարակություն և ժողովրդավարական համակարգ կառուցելու գործում։ Միաժամանակ գլխավոր դատախազը նշել է, որ կոռուպցիան նորություն չէ, այն դարերի ընթացքում արմատավորված երևույթ է։

«Երբեք պետք չէ մոռանալ, որ կոռուպցիան չի կարող ինքն իրեն անհետանալ՝ հասարակության զարգացմանը զուգահեռ։ Նրա դեմ անհրաժեշտ է ակտիվ, հետևողական պայքար ոչ միայն իրավական լծակներով, այլև բոլոր այն մեթոդներով, որոնք պետք է ազդեն մարդու հոգեբանության վրա», - ասել է գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի այդ պայքարին։ Հովսեփյանը նաև կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարող մարդիկ պետք է զգան պետական բոլոր մեխանիզմների աջակցությունը։

Բացի այդ, գլխավոր դատախազը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է իրենք մաքրեն իրենց շարքերը։ «Եթե հասարակությունը կոռուպցիայի դրսևորումներ տեսնի մեր շարքերում, ապա չի հավատա կոռուպցիայի դեմ պայքարի մեր տրամադրվածությանը։ Մենք պետք է մաքրենք մեր շարքերը», - ասել է Հովսեփյանը։

«Ես լիազորված են հայտարարել ողջ իրավապահ համակարգի ղեկավարների անունից, որ մենք մեր շարքերում կոռուպցիայի դրսևորում չենք հանդուրժի», - ասել է գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով, կոռուպցիայի դեպքերի բացահայտման բարդությունը կայանում է նրանում, որ այստեղ հանդես են գալիս հանցավոր արարքների իրականացմամբ շահագրգռված երկու կողմեր։ «Սրանով են պայմանավորված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առանձնահատկությունները, մեր աշխատանքի բարդությունը և հասարակությանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործում շահագրգիռ բոլոր կառույցներին, զանգածվային լրատվամիջոցներին՝ այս հարցում աջակցություն ցուցաբերելու կոչը, իսկ մամուլին մենք խնդրում ենք կապ պահպանել հասարակության և մեր միջև», - ասել է գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով, Հայաստանում իրագործված են անհրաժեշտ օրենսդրական փոփոխութոյւնները, որոնք կարող են լիարժեքորեն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին։ «Ողջ իրավական համակարգը ստեղծված է, մնում է, որ մենք մեր արդյունավետ աշխատանքով իրական աշխատանք ցույց տանք մեզ և հասարակությանը», - ասել է գլխավոր դատախազը։

Transparency International միջազգային գործակալության հետազոտության համաձայն, 2007 թ.-ին Հայաստանը կոռուպցիայի մակարդակով զբաղեցրել է 99-րդ տեղը աշխարհի 180 պետությունների շրջանում։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։