483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին թեթև քաշային կարգում IBF վարկածով նոր չեմպիոն Վիկ Դարչինյանը ռևանշ է ուզում Նոնիտո Դոներից
22:39
04 Օգոստոսի 2008

Առաջին թեթև քաշային կարգում IBF վարկածով նոր չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հայտարարել է, որ ռևանշ է ուզում ֆիլիպինցի Նոնիտո Դոներից, ով նոկաուտի էր ենթարկել նրան անցած տարի և զրկել գերթեթև քաշային կարգում չեմպիոնական տիտղոսից, տեղեկացնում է allboxing.ru կայքը։

Անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, Դարչինյանը համոզիչ հաղթանակ տարավ ռուս Դմիտրի Կիրիլովի նկատմամբ և նրանից խլեց առաջին թեթև քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը։

Դարչինյանը նաև նշել է, որ պատրաստ է առաջին քաշային կարգում աշխարհի այլ չեմպիոններ՝ Քրիստիան Միխարեսի (WBC/WBA) և Ֆերնանդո Մոնտիելի (WBO)  հետ միասնական մենամարտեր անցկացնել։

«Ես ուզում եմ այս գոտին իմ որդուն տալ։ Ես դա արել եմ նրա համար», - հայտարարել է Դարչինյանը մենամարտից հետո, որի ընթացքում նա Կիրիովին հինգերորդ ռաունդում նոկաուտի է  ենթարկել։

Չեմպիոնը նշել է, որ շատ բան է սովորել իր վերջին մենամարտերի ժամանակ։ «Ես կենտրոնացած էի և պատրաստ մենամարտի։ Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին», - հայտարարել է բռնցքամարտիկը։

Դարչինյանն ավելացրել է, որ պատրաստ է հանդիպել փրոմոութերների առաջարկած յուրաքանչյուր մրցակցի հետ։ «Քրիստիան Միխարես կամ Ֆերնանդո Մոնտիել՝ կարևոր չէ։ Ես սիրում եմ մենամարտել», - ասել է Դարչինյանը։

Չեմպիոնական տիտղոսը կորցրած Դմիտրի Կիրիլովը քաջաբար է վերաբերվել իր պարտությանը և ընդունել, որ ընտրել էր սխալ մարտավարություն և չէր կարողացել պաշտպանվել Դարչինյանի ուժեղ հարվածներից։

«Ես սխալ մոտեցում էի ընտրել՝ փորձելով նրան մեկուսի հարվածներ հասցնել, սակայն դա չաշխատեց։ Ես չկարողացա խույս տալ նրա հարվածներից և անել այն, ինչ կարող էի», - խոստովանել է ռուս բռնցքամարտիկը։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է Հայաստանում, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բռցքամարտում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի տակ։ Նա ծնվել է 1976 թ.-ին, Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), արժանացել «Կատաղի ցուլ» անվանը։

2004-2007 թթ.-ին Դարչինյանին էր պատկանում գերթեթև քաշային կարգում (մինչև 50,8 կգ) IBF վարկածով տիտղոսը։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոների կողմից պարտություն կրելուց հետո՝ 2007 թ.-ի աշնանը նա հաջորդ քաշային կարգ անցավ։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անց է կացրել 32 մենամարտ և հաղթել 30-ում, որոնցից 24-ը՝ նոկաուտով։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: