486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի չորս փուլերից հետո Լևոն Արոնյանը կիսում է 3-12-րդ տեղերը
13:57
04 Օգոստոսի 2008

Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երկրորդ փուլի չորս հանդիպումներից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու միավորով կիսում է 3-12-րդ տեղերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առաջնության չորս հանդիպումներից հետո երեք միավորով առաջին տեղը պահպանում է բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովը, կես միավոր տարբերությամբ նրան է հետևում ռուս Ալեքսանդր Գրիշչուկը։

Բացի Արոնյանից, երկու միավոր են հավաքել Վուգար Հաշիմովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վան Յուեն (Չինաստան), Մուհամեդ Ալ Մոդիյախին (Քաթար) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)։

Ուկրաինացի Սերգեյ Կարյակինն ունի 1,5 միավոր, և առաջնության ցանկը մեկ միավորով եզրափակում է չեխ Դավիթ Նավարան։

Հինգերորդ փուլում կխաղան Արոնյան-Կարյակին, Ռաջաբով-Չեպարինով, Գրիշչուկ-Սվիդլեր, Գելֆանդ-Կամսկի, Վան Յուե-Հաշիմով, Իվանչուկ – Ալ-Մեդեյխի, Նավարա-Յակովենկո զույգերը։

ՖԻԴԵ-ի չեմպիոնների ընտրական փուլում ընդգրկված՝ Սոչիում անցկացվող Գրան-պրին մեկնարկել է հուլիսի 31-ին և կավարտվի օգոստոսի 14-ին։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։