484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը համակարգող աշխատանքային խումբը կստեղծվի մոտ ժամանակներում. նախարար
17:26
01 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցն ուսումնասիրող աշխատանքային խումբ պետք է ստեղծվի մոտ ժամանակներում, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։   

«Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագիծը։ Ներկայում բանակցություններ են վարվում և ռուսական, և իրանական կողմերի, ինչպես նաև մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նախարարի խոսքերով, հայկական կողմը օտարերկրյա ներդրողներից առաջարկներ չի ակնկալում և ինքնուրույն է ֆինանսավորման աղբյուրներ փնտրում։ Ինչպես տեղեկացրեց Տրանսպորտի նախարարը, ներկայում արդեն երեք նախագիծ կա, որոնցից պետք է ընտրել լավագույնը։  

Նախարարը պարզաբանեց, որ բոլոր երք նախագծերը տարբերվում են երթուղով, առաջինը ենթադրում է երկաթուղու շինարարությունը սկսել Երասխից, երկրորդը՝ Վարդենիսից, երրորդը՝ Գագարինի կայանից։ Նախարարի տվյալներով, նախագծերը տարբեր երկարություններ ունեն, առաջինը՝ 443 կմ, երկրորդը՝ 449 կմ, իսկ երրորդը՝ 396 կմ, ինչն էլ պայմանավորում է երեք նախագծերի արժեքները։

 «Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել, թե նախագծերից որն է տնտեսական տեսանկյունից մեզ համար ավելի շահավետ և ապագայում որը մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել բեռնափոխադրումները»,- ավելացրեց Սարգսյանը։ 

Տվյալ երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: