481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության՝ օգոստոսի 1-ի հանրահավաքի ընթացքում ոչ մի արտակարգ բան չի պատահի. պատգամավոր
15:58
01 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության օգոստոսի 1-ի հանրահավաքի ընթացքում ոչ մի արտակարգ բան չի պատահի, կարծում է Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Հանրահավաքը ոչ մի վճռորոշ նշանակություն չի ունենա։ Այն նախորդ հավաքների հերթական ֆոնոգրամման կլինի, կկրկնվեն իշխանությունների ու եվրոպական կառույցների հասցեին ուղղված նույն նախատինքները»,- ասաց Սահակյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։  

Հունիսի 20-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցավ զանգվածային անկարգություններից հետո ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առաջին հանրահավաքը, իսկ երկրորդը՝ հուլիսի 4-ին։ Հանրահավաքներից երկուսն էլ արտոնված չեն եղել քաղաքային իշխանությունների կողմից։ Օգոստոսի 1-ին ընդդիմությունը ծրագրում է անցկացնել հերթական չարտոնված հանրահավաքը։  

Սահակյանի կարծիքով, ոչ մի արտասովոր բան չի սպասվում, և չէր էլ կարող սպասվել, քանի որ «սկզբից ևեթ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի ծրագիր չէր առաջարկում, որն այլընտրանքային լիներ կառավարության կողմից տվյալ պահին իրականացվող ծրագրերին»։

Պատգամավորը նշեց, որ Տեր-Պետրոսյանն արդեն քաղաքականությամբ չի զբաղվում՝ ավելացնելով, որ նա տեսադաշտում է մնում միայն այն պատճառով, որ իր պարտքն է համարում որևէ ազդեցություն ունենալ, քանի դեռ գոյություն ունեն ձերբակալվածներ մարտի իրադարձությունների կապակցությամբ։ 

«Այս հարցում Տեր-Պետրոսյանի կարծիքը համընկնում է իշխանությունների կարծիքի հետ, որոնք ամենակարճ ժամանակահատվածում մտադիր են օրենքի սահմաններում ուսումնասիրել մարտի 1-ի դեպքերի հետ կապված գործերը և որոշել կալանքի տակ գտնվող մարդկանց ճակատագիրը»,- ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։