481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում արևի մասնակի խավարում է սկսվել. աստղադիտարան
15:30
01 Օգոստոսի 2008

Արևի մասնակի խավարում է սկսվել Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

 «Հայաստանում խավարումը սկսվեց տեղի ժամանակով 14։45-ին, և վերջին կոնտակտը կգրանցվի 16։41-ին, իսկ խավարման առավելագույն փուլը կերևա տեղի ժամանակով 15։45-ին»,- Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանում մասնակի խավարումը կդիտվի օգոստոսի մեկին, առավելագույն փուլը 23 տոկոս կկազմի, և դա նշանակում է, որ լուսինը կծածկի արևի սկավառակի մեկ քառորդից էլ փոքր հատվածը։

«Խավարումը կերևա անզեն աչքով, սակայն դրան նայելն անհնարին կլինի, քանի որ արևի սկավառակի չծածկված մասը կշարունակի լույս ճառագել, այդ իսկ պատճառով խավարմանը խորհուրդ է տրվում նայել կամ շատ մուգ ապակիներով ակնոցով, կամ մգացված ապակու միջոցով»,- ասաց Հարությունյանը։

Վերջին անգամ արևի մասնակի խավարման երևույթ Հայաստանում դիտվել է երկու տարի առաջ, երբ երկրում նկատվել է արևի ավելի քան 80 տոկոս խավարում, մինչ այդ 1999թ.-ին երկրում արևի ևս մեկ մասնակի խավարում է եղել։ 

Նա նշեց, որ խավարումը նորմալ երևույթ է, երբ լուսնի ստվերն ընկնում է երկրի վրա, և տվյալ դեպքում այդ ստվերի մի մասը, որը կիսաստվեր է կոչվում, ընկնում է նաև Հայաստանի վրա։

Հաջորդ մասնակի խավարումը կախված կլինի լուսնի և արևի ցիկլից, սակայն այս հարյուրամյակում Հայաստանում լրիվ խավարում այդպես էլ չեն տեսնի։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: