478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջին. նախարար
14:16
01 Օգոստոսի 2008

Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության համար ռադիոհաճախականության օգտագործման և գործունեության լիցենզիայի իրավունքի ստացման մրցույթը կավարտվի այս տարվա դեկտեմբերի վերջին, տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«Այդ ժամանակ կորոշվի մրցույթի հաղթողը՝ կազմակերպությունը, որը կսկսի իր գուծունեությունը՝ որպես բջջային կապի երրորդ օպերատոր», - ասաց նա ուրբաթ  ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես հիշեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, տենդերին մասնակցելու ցանկություն է հայտնել 17 ընկերություն, որոնք մոտ ժամանակներս կանցնեն նախաորակավորման փուլն ու կստանան մրցութային փաթեթները։

Բջջային երրորդ օպերատորին GSM լիցենզիա տրամադրելու մրցույթը Հայաստանը հայտարարել է հուլիսի 18-ին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), GEO (Անգլիա), M$A Tele2 AB (Շվեդիա), Knightsbridge International (Եգիպտոս), Aetos Capital GmbH (Գերմանիա), Kalba Internatiomal (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստան), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա) ընկերությունները, ինչպես նաև SALEM AGENCIES AND SERVICEC CO (SAS) և JGAG ընկերությունները, որոնք չեն հայտնել, թե որ երկրներն են ներկայացնում։

Մրցութային հանձնաժողովը 40 օրվա ընթացքում կհրապարակի նախաորակավորման փուլն անցած ընկերությունների ցանկը։ Այնուհետև 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորման փուլն անցած ընկերությունները հանձնաժողովին պետք է տենդերին մասնակցելու դիմում-առաջարկություն ներկայացնեն։

Տենդերի հաղթողին լիցենզիան կտրամադրվի 15 տարի ժամկետով։ Մրցութային փաթեթի համաձայն, Հայաստանի բջջային շուկա երրորդ օպերատորի մուտքն ընկերության համար կարժենա նվազագույնը 200 մլն եվրո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: