484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հարկատուների սպասարկման հինգ կենտրոն կբացվի Հայաստանում մինչև 2009 թ.-ի վերջ
14:05
01 Օգոստոսի 2008

Մինչև 2009 թ.-ի վերջ Հայաստանում կբացվի հարկատուների սպասարկման հինգ կենտրոն, տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը։

«Կենտրոններում կաշխատեն բարձրակարգ մասնագետների խմբեր, որոնք հարկատուներին կտրամադրեն խորհրդատվություններ՝ նրանց հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ», - ասաց Չիլինգարյանը ուրբաթ՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, տեղում հարցերի լուծման նման մեխանիզմը զգալիորեն կթեթևացնի հարկային կառույցների գործունեությունը։

Նա նաև նշեց, որ այս կառույցներում կտեղադրվի նաև սարքավորում՝ բոլոր զանգերը և հարկատուներին տրված պատասխանները ձայնագրելու նպատակով, և ստացված պատասխանները կծառայեն որպես իրավական հիմք՝ սուբյեկտների հետագա գործունեության համար։

Ինչպես տեղեկացրեց Հարկային ծառայության պետի տեղակալը, ծրագրվում է նաև տեղեկություններ տրամադրել ընթացիկ հաշվեկշռի և հարկատուի վճարումների մասին։

«Մենք նաև մշակում ենք հարկային տեսչություններում կամ փոստային բաժանմունքներում համակարգիչների հնարավոր օգտագործման և տեղադրման սխեման, որտեղ հարկատուները ինքնուրույն կկարողանան ծանոթանալ օրենսդրությանը, բլանկեր տպել և հաշվետվություն ձևակերպել», - ասաց Չիլինգարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հարկային պետական ծառայության մասնագետները, Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման աջակցության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, այցելում են մարզեր, որտեղ տեղում պարզաբանումներ են տալիս հարկատուներին՝ նրանց հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ։ Ինչպես կարծում է Չիլինգարյանը, նման մոտեցումը թույլ կտա կրճատել բնագավառում գոյություն ունեցող ռիսկերը։

Հայաստանում հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարությունը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը։ Այնտեղ նշված են 7 նպատակներ և 109 կոնկրետ միջոցառումներ։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: