481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհավորեց ռուսաց լեզվի օլիմպիադայի մասնակիցներին` հաջող հանդես գալու համար
19:59
31 Հուլիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունեց ռուսաց լեզու և գրականություն առարկայից Մոսկվայում կայացած  դպրոցականների միջազգային 7-րդ օլիմպիադային մասնակցած Հայաստանի թիմի անդամներին։

Հայաստանը ներկայացնող ինը դպրոցականներն օլիմպիադայում ցույց են տվել փայլուն արդյունք` արժանանալով ամենաշատ մրցանակներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ցանկանում եմ, որ դուք սա համարեք նոր ձեռքբերումների սկիզբ, բազմապատկեք ձեր գիտելիքները և նվաճեք նոր բարձունքներ: Այս հաղթանակը կարևոր է ոչ միայն ձեր, այլև` բոլորիս համար, որովհետև սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանում, իրոք, մեծ մտավոր ներուժ կա, և որ շատ կարևոր է, այն տարիքային առումով սահմանափակված չէ»,- ասաց Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշեց նաև այն հանգամանքի կարևորությունը, որ հայ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է` Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Աբովյան։ «Սա նշանակում է, որ մտավոր ներուժը կենտրոնացված է ոչ միայն Երևանում, մարզերում ևս կարելի է լավ գիտելիք ստանալ»,- ասաց նախագահը:  

Նա ընդգծեց, որ այս հաղթանակի, հաջողության մեջ մեծ դեր ունեն ուսուցիչները, և անշուշտ, թիմի ղեկավարները: «Ես շնորհակալ են բոլոր այն մարդկանց, ովքեր անխոնջ և անմռունչ կատարում են իրենց գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` նրանք նվիրումով են կատարում այն վեհ առաքելությունը, որ ունեն»,- նշեց երկրի ղեկավարը։  

Սարգսյանը վստահություն հայտնեց, որ հաղթանակն օլիմպիադայում օրինակ կծառայի հանրապետությունում օտար լեզուներ ուսումնասիրելու համար: «Անշուշտ, ամենակարևորն այն է, որ բոլորը տիրապետեն մայրենի լեզվին, բայց նաև շատ կարևոր է տիրապետել օտար լեզուների, որպեսզի երիտասարդը լինի մրցունակ, կարողանա անմիջականորեն օգտվել համաշխարհային մտքի գանձարանից»,- ասաց նախագահը:

Նա հանդիպման ներկա դպրոցականներին մաղթեց վստահ լինել իրենց ուժերի նկատմամբ, ամրապնդել հաղթողի ոգին` և իրենց, և հասարակության մեջ: «Տարբեր առարկաների գծով համաշխարհային օլիմպիադաներին մասնակցելն ու հաղթելը նմանվելու շատ լավ առիթ է»,- ասաց նա:

«Ես վստահ եմ, առանց չափազանցության, որ այսօր մեր ժամանակի հերոս աշակերտը հենց դուք եք: Նրանք են, ովքեր կարողանում են իրենց գիտելիքով հաղթել աշխարհում: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բոլոր աշակերտները ցանկություն ունենան նմանվել ձեզ»,- ավելացրեց երկրի ղեկավարը։

Նա ընդգծեց, որ համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակած երիտասարդները կարժանանան պետության հատուկ ուշադրությանը.

Սարգսյանն աշակերտներին հետագա հաջողություններ ու գիտելիքների բազմապատկում մաղթեց՝ ասելով, որ սա դեռ միայն սկիզբն է: «Շատ եմ ցանկանում, որ մի բան հիշեք` հաղթելը պատվաբեր գործ է, բայց միևնույն ժամանակ` շատ պատասխանատու, որովհետև հաղթողներին նայում են խոշորացույցով: Սա դուք պետք է ըմբռնեք և ձեր ողջ կյանքում օրինակ հանդիսանաք, թե ինչպես սեփական գիտելիքներով ու կարողություններով կյանքում կարելի է հասնել հաջողությունների»,- ասաց երկրի ղեկավարը։

Նրա խոսքերով, հենց այս աշակերտներն են Հայաստանում հիմք դնում գիտելիքով հաղթելու մշակույթին։Նա նշեց, որ Հայաստանում գիտելիքով հաղթողները պետք է մշտապես տարբերվեն մյուսներից      

Դպրոցականներն էլ իրենց հերթին Հանրապետության նախագահին պատմեցին օլիմպիադայից իրենց տպավորությունների մասին: Նշվել է, որ միջազգային օլիմպիադաները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ, այս տարի մասնակցել են 306 աշակերտներ` աշխարհի 36 երկրներից: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։