480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում օգոստոսի մեկին կդիտվի արևի մասնակի խավարում. աստղադիտարան
18:14
31 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի մեկին, տեղական ժամանակով 14:45-ից 16:41-ի ընթացքում կդիտվի արևի մասնակի խավարում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Հայաստանում մասնակի խավարումը կդիտվի օգոստոսի մեկին, առավելագույն փուլը 23 տոկոս կկազմի, և դա նշանակում է, որ լուսինը կծածկի արևի սկավառակի մեկ քառորդից էլ փոքր հատվածը»,- ասաց Հարությունյանը։

Նա ասաց, որ Հայաստանում խավարումը կսկսվի տեղական ժամանակով 14։45-ին և վերջին կոնտակտը կգրանցվի 16։41-ին, իսկ խավարման առավելագույն փուլը կերևա տեղական ժամանակով 15։45-ին։

«Խավարումը կերևա անզեն աչքով, սակայն դրան նայելն անհնարին կլինի, քանի որ արևի սկավառակի չծածկված մասը կշարունակի լույս ճառագել, ինչի կապակցությամբ խավարմանը խորհուրդ է տրվում նայել կամ շատ մուգ ապակիներով ակնոցով կամ մգացված ապակու միջոցով»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ վերջին անգամ արևի մասնակի խավարման երևույթ Հայաստանում դիտվել է երկու տարի առաջ, երբ երկրում նկատվել է արևի ավելի քան 80 տոկոս խավարում, մինչ այդ 1999թ.-ին երկրում արևի ևս մեկ մասնակի խավարում է եղել։ 

«Հայաստանում արևի խավարում այնքան էլ հաճախ չի դիտվում՝ մի քանի տարին մեկ անգամ, ընդ որում վերջին 10 տարում նման մասնակի խավարման 3-4 դեպք է եղել»,- ասաց Հարությունյանը։ 

Նա նշեց, որ խավարումը նորմալ երևույթ է, երբ լուսնի ստվերն ընկնում է երկրի վրա, և տվյալ դեպքում այդ ստվերի մի մասը, որը կիսաստվեր է կոչվում, ընկնում է նաև Հայաստանի վրա։

Նա նաև հայտնեց, որ աստղադիտարանի հեռադիտակները չեն հետևի տվյալ երևույթին, քանի որ դա վտանգավոր է, սակայն խավարումը հնարավոր է լուսանկարել ցանկացած լուսանկարչական ապարատով, բայց միայն շատ մուգ ֆիլտրերի առկայության դեպքում։

«Հաջորդ մասնակի խավարումը կախված կլինի լուսնի և արևի ցիկլից, սակայն այս հարյուրամյակում Հայաստանում լրիվ խավարում այդպես էլ չեն տեսնի»,- ասաց Հարությունյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։