478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անձնագրերի և վիզաների համակարգն արմատապես կբարեփոխվի. Ոստիկանության պետ
15:07
31 Հուլիսի 2008

Հայաստանի անձնագրերի և վիզաների համակարգին արմատական փոփոխություններ են սպասվում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։

«Անցկացվող բարեփոխումները հիմնականում վերաբերվում են վարչարարության համակարգին, քանի որ հիմնական խնդիրը նոր անձնագրեր տրամադրելն է, դրանց ժամկետների երկարացումն է, վավերականության կնիքի տրամադրումն է», - ասաց Սարգսյանը հինգշաբթի՝ կառավարական ճեպազրույցի ժամանակ։

Ոստիկանության պետի խոսքերով, ավելի վաղ ավելորդ քաշքշուկների դեպքեր են գրանցվել, աշխատակիցները քաղաքացիներին անհարմար դրության մեջ են դրել՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները՝ հօգուտ իրենց։ «Ես ամոթով եմ խոսում այդ մասին», - ընդգծեց նա։

Այժմ, ինչպես հավաստիացրեց Սարգսյանը, կփակվեն բոլոր սողանցքները, և աշխատակիցները չեն կարողանա ինքնակամ գործել, ավելորդ քաշքշուկներ ստեղծել քաղաքացիների համար։

Նա ասաց, որ քաղաքացին կկարողանա լուծել իր բոլոր խնդիրները անձնագրային բաժնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գերատեսչություններից լրացուցիչ տեղեկատվության հարցում չպահանջվի։

Ոստիկանության պետը նաև նշեց, որ աշխատանքներ կիրականացվեն՝ անցկացվող բարեփոխումների վերաբերյալ բնակչությանը իրազեկելու ուղղությամբ։ Նա հիշեցրեց, որ բարեփոխումները սկսվել են համակարգում կադրային փոփոխություններից։

«Անձնագրային բաժինների բոլոր պետերը կփոխարինվեն։ Իհարկե, լավ աշխատակիցները, որոնք չեն արատավորել Ոստիկանության պատիվը, կտեղափոխվեն հարևան բաժիններ։ Վատ աշխատողներն էլ պարզապես կազատվեն պաշտոններից», - նշեց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ անձնագրային համակարգում կան բավական շատ ոստիկան-աշխատակիցներ, ովքեր երկար տարիներ աշխատել են անձնագրերի և վիզաների համակարգում և ցանկանում են իրենց կարիերան ավարտել հենց այդտեղ։

«Սա ինձ համար ընդհանրապես անհասկանալի է։ Տղամարդ-ոստիկանը պետք է իրեն փորձի ոստիկանության ծառայությունում, ինչը վայել է տղամարդուն, այլ ոչ թե ունենալով ֆիզիկական լավ տվյալներ՝ աշխատել անձնագրերի վարչությունում», - ընդգծեց նա:

Նա տեղեկացրեց, որ անձնագրերի համակարգում կավելացվի կանանց թիվը, ովքեր տղամարդկանցից արդյունավետ են աշխատում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։