478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
12:10
31 Հուլիսի 2008

ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում անցկացվող «Չմիավորման շարժման» երկրների ԱԳ նախարարների 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ղարիբջանյանի՝ Իրան կատարած այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում Ղարիբջանյանը Մոթթաքիին է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը` Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված Արևելյան և Արևմտյան Ատրպատականներում գտնվող հայկական վանահամալիրների` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադևոս Առաքյալի և Ծոր Ծորի մատուռի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել են ՀՀ ԱԳ նախարարի Թեհրան նախատեսված այցելության ժամկետները, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոթթաքին հանդիսանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կողմերը հերթական անգամ քննարկման են ենթարկել հանձնաժողովի նախորդ համատեղ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները և նախանշել Թեհրանում նախատեսված  հերթական 8-րդ  նիստին առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում փոխնախարար Ղարիբջանյանն ԻԻՀ նախագահ Ահմադինեժադի հետ  կարճատև հանդիպման հնարավորություն է ունեցել, որի ժամանակ ԻԻՀ նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Թեհրանում ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է նաև Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբանանի, Սիրիայի ԱԳ նախարարների, Քուվեյթի փոխվարչապետ և ԱԳ նախարարի հետ։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: