486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց թույլ չի տա հերքել ցեղասպանությունը. ԱԳՆ
19:05
30 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հերքումը երբեք չի խրախուսի, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանի իշխանությունները ոչ հիմա, ոչ երբևէ չեն կարող այնպիսի քայլերի գնալ, որոնք կխրախուսեն հայերի ցեղասպանությունը հերքելու քաղաքականությունը։ Այդպիսի բան երբեք չի լինի»,- վստահեցրեց նախարարը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

1915-1923 թթ-ի հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայ փախել է Կովկաս ու Եվրոպա, իսկ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում բնակվող 2 մլն հայից 150 հազարն է մնացել այնտեղ։

Ինչպես հայտարարեց հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, Հայաստանն ուզում է նորմալ ու կարգավորված հարաբերություններ ունենալ հարևան Թուրքիայի հետ, բացել հայ-թուրքական սահմանը։

«Մենք պետք է բացենք աշխարհում վերջին փակ սահմաններից մեկը։ Աշխարհում փակ սահմաններն այնքան էլ շատ չեն, ընդամենը՝ մեկ կամ երկու։ Ինչո՞ւ մենք պետք է հարևանի հետ փակ սահման ունենանք»,- նշեց նա։  

Նալբանդյանը հերթական անգամ վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և արդեն հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք դրական արձագանք են գտել աշխարհում։ 

«Մենք մտադիր ենք շարունակել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունների քաղաքականությունը։ Հիմա խոսքը ոչ թե որևէ մեկի կողմից զիջումների գնալու, այլ դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու ու հաստատելու և սահմանները բացելու մասին է»,- նշեց նախարարը։

Նալբանդյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է խորհրդատվություն անցկացնել բոլոր հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

«Բայց այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Հայաստանն արդեն հանդես է եկել նախաձեռնություններով, որոնք դրական արձագանք են գտել, և մենք Թուրքիայի կողմից համապատասխան դրական ռեակցիա ենք ակնկալում»,- ավելացրեց նա։

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։

Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ։ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Բացի այդ, Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։