480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն առաջարկում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին
18:23
30 Հուլիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյին առաջարկել է համատեղ քայլեր ձեռնարկել հայկական Սուրբ Խաչ հինավուրց եկեղեցին Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար։  

«Ես Ուկրաինայի նախագահին առաջարկեցի մեր արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել՝ համատեղ քայլեր ձեռնարկել Սուրբ խաչն ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Մենք արդեն  այս ուղղությամբ հաջող օրինակներ ունենք:  Բոլորովին վերջերս Իրանում գտնվող  հայկական երեք հուշարձաններ ընդգրկվեցին այդ ցուցակում»,-ասել է Սարգսյանը երեքշաբթի՝ ելույթ ունենալով Ղրիմում Սուրբ Խաչ եկեղեցու 650-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարության ժամանակ։ 

Նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը երախտապարտ է Ուկրաինայի, Ղրիմի իշխանություններին, ճարտարապետներին ու շինարարներին տաճարի վերականգնման ազնիվ աշխատանքի համար:

«Ես կցանկանայի շնորհավորել նաև Ուկրաինայում և, մասնավորապես, Ղրիմում բնակվող մեր հայրենակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց եկեղեցու վերականգնմանն ակտիվ մասնակցելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար նախագահի խոսքերը մեջբերեցին նրա մամուլի ծառայությունից։

Նա նշել է, որ Ղրիմի թերակղզին միշտ եղել և մնում է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր դավանանքների հետևորդների բնակության վայր:

«Խորհրդանշական է, որ այս հոբելյանը և վերականգնված տաճարի օծումը համընկել են նշանակալի և հանդիսավոր տարեթվի՝ Ռուսիայի մկրտության 1020-ամյակի հետ»,- ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքերով, Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգևոր մշակույթի անքակտելի մասն է, այլև՝ Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը: Նախագահը նշել է, որ ցանկացած ճարտարապետական հուշարձան ներդաշնակ է միայն այն համատեքստում և այն լանդշաֆտում, որում այն ստեղծված է՝ վստահություն հայտնելով, որ վերականգնված Սուրբ Խաչ համալիրը կարող Է դառնալ Ղրիմի զբոսաշրջային երթուղիների հոյակապ լրացումը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Սուրբ Խաչ համալիրը Ղրիմի հայերի հոգևոր կենտրոնն է, հայկական առավել նշանակալի պատմական հուշարձաններից մեկը:  

«Այսօր, երբ մեր շուրջը տեսնում ենք անհանդուրժողության, միջդավանական ու միջմշակութային հակամարտությունների ու դիմակայությունների հազարավոր օրինակներ, մենք վկան ենք դառնում այն բանի, թե ինչպես են ոչ թե խոսքով, այլ գործով մեր ժողովուրդներն անկեղծորեն ու համոզվածությամբ վերադառնում իրենց պատմության այն ընդհանուր էջերին, երբ նրանք ոչ միայն գոյակցում էին աշխարհագրական նույն տարածքում, այլև միասին արարում էին ու ստեղծագործում»,- ասել է Սարգսյանը:      

Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա իրադարձությունը, ավելացնելով  նոր էջ  մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունների փառավոր պատմության տարեգրության մեջ,  խթան կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար ոչ միայն մարդասիրական,  այլ նաև` քաղաքական, տնտեսական և մեր համագործակցության մյուս ոլորտներում:

«Վերականգնված Սուրբ Խաչ համալիրին ցանկանում եմ երկար տարիներ, որպեսզի հետագա 650 տարիները ևս այն շարունակի լինել ոչ միայն հավատի և հույսի տաճար, այլև` ժողովուրդների և կրոնների փոխըմբռնման, համաձայնության և բարեկամության խորհրդանիշ»,- ասել է երկրի ղեկավարը:

Շուրջ մեկ ու կես հազար հավատացյալներ երեքշաբթի տոնել են Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման  650-ամյակը։ Այն միջնադարում Սև ծովի հյուսիսային ափի մերձակա շրջանների հայերի հոգևոր կյանքի կենտրոնն է եղել։

1358թ.-ին հիմնադրված Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ղրիմի Կիրովի շրջանի լեռներում, Հին Ղրիմ քաղաքից ոչ հեռու։ 

Վեց տարի առաջ 1925 թվականին լիկվիդացված եկեղեցու ավերակները վերադարձվել են հայկական եկեղեցուն։

Սուրբ Խաչ եկեղեցին հոբելյանի կապակցությամբ մասամբ վերականգնել են։ Եկեղեցական համալիրի վերակառուցումը, Հին Ղրիմից եկող երեք կմ երկարությամբ ասֆալտե ճանապարհի շինարարության հետ մեկտեղ, Ղրիմի բյուջեից պահանջել է 9 մլն գրիվեն (շուրջ 2 մլն դոլար), գումարի մեծ մասը հատկացվել է Ղրիմի բյուջեից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: