486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ զորավարժությունների երրորդ և չորրորդ փուլերը կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 18-22-ը
16:57
30 Հուլիսի 2008

Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների երրորդ և չորրորդ փուլերը կանցկացվեն օգոստոսի 18-ից 22-ը Հայաստանում, ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Լատիպովը։

«Ռուբեժ 2008» ՀՀՇԶ-ն 4 փուլով անցկացվում են 2008-ի ամռանը և ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են երեք մակարդակով՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական, ինչպես նաև ընդգրկում են ՀԱՊԿ շրջանակներում համատեղ անվտանգության բոլոր տարածքները։

Երրորդ և չորրորդ փուլերում «կներգրավվեն 102-րդ ռուսական ռազմական բազայի կազմում, ՀՀ զինված ուժերի կազմում ընդգրկված զորախմբերը և օպերատիվ խմբեր ՀԱՊԿ բոլոր հանրապետություններից»,-Լատիպովն ասել է Մոսկվայում, որտեղ այսօր սկսվել է «Ռուբեժ 2008» զորավարժությունների երկրորդ փուլը։  

«Ներկայումս զորավարժություններում ներգրավված 102-րդ ռուսական ռազմական բազայի ստորաբաժանումները և ՀՀ միավորումները տեղակայված են զորավարժությունների անցկացման շրջանում՝ մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում, որը Երևանից 40 կմ արևմուտք է ընկած,- ավելացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։  

Երրորդ փուլի շրջանակներում ծրագրվում է համատեղ պաշտպանական օպերացիայի կազմակերպություն մշակել Հայաստանի ինքնավարության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Չորրորդ, այսպես ասած, ակտիվ փուլը թույլ կտա օպերացիայի ընթացքում զորքի ղեկավարման մեթոդներ մշակել։   

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցները յոթ պետություններ են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։