480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հուշամեդալ է հանձնել երկրի հրեական համայնքի առաջնորդին
16:05
30 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի վարչապետի հուշամեդալ շնորհեց «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Վարժապետյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։   

Վարժապետյանն այս պարգևին արժանացել է հայ-հրեական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Պարգևը հանձնելով՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այն ակտիվ հասարակական գործունեության համար, որ նա ծավալում է Հայաստանում ազգային փոքրամասնություններից մեկի` հրեական համայնքի կյանքի կազմակերպման, համայնքի խնդիրների լուծման գործում ՀՀ իշխանությունների հետ մշտական համագործակցության և հայ-հրեական հարաբերությունների սերտացման գործում։

«Ձեր նվիրվածությունը գործին մեզ համար տեսանելի և խրախուսելի է», - ասել է վարչապետը:

Վարժապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու Հայաստանում հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և նշել, որ սա ևս մեկ առիթ է Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնելու, խոսելու հայ-հրեական բարեկամության մասին։

«Այն, ինչ արել եմ, արել եմ անկեղծ  նվիրումով և պատրաստ եմ ավելի մեծ ջանադրությամբ շարունակելու իմ գործունեությունը: Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հզոր ու բարեկեցիկ երկիր դառնալու, և մեր համատեղ ջանքերը, վստահ եմ, զգալիորեն կնպաստեն այդ գործին»,- ասել է Վարժապետյանը։

Նա վարչապետին շնորհակալություն է հայտնել նաև 2007թ. ՀՀ կառավարության կողմից Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանի Եղեգիս գյուղում գտնվող 14-17-րդ դարերի հրեական հուշարձանի վերականգնողական աշխատանքների նպատակով 21 մլն դրամ հատկացնելու համար:

2007 թ.-ի տվյալներով, Հայաստանի հրեական համայնքում 230 ընտանիք է գրանցված։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։