483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լարվածությունը Ջավախքում կպահպանվի, սակայն լուրջ հակամարտության չի հանգեցնի. հայ փորձագետ
14:43
30 Հուլիսի 2008

Ջավախքում մշտապես լարված իրավիճակը կպահպանվի, սակայն նման լարվածությունը լուրջ հակամարտությունների չի հանգեցնի, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Այս տարվա հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տնից որոշակի հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք է մտցվել Վրաստանի հատուկ նշանակության զորքը, և խուզարկություն է սկսվել էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող «Միասնական Ջավախք» հայկական կազմակերպության անդամների տներում։

Չարտոնված խուզարկության ընթացքում անհայտ հանգամանքներում սպանվել է ոստկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալետ գյուղի 23-ամյա բնակիչ Արթուր Բերուջանյանը։ Շարժման բազմաթիվ անդամներ ձերբակալվեն են, նրանց բնակարանները՝ ենթարկվել խուզարկության։ Հուլիսի 20-ին սպանվել է ևս մեկ հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ Գաբրիելյանն ինքնասպան է եղել։ Սակայն, որոշ վկայությունների համաձայն, դա իրականությանը չի համապատասխանում։

«Մշտապես կոնֆլիկտային և լարված իրավիճակը Ջավախքում կշարունակվի, այս լարվածությունը կուտակվել էր, և այս կամ այն տեսքով հետագայում ևս ի հայտ կգա, սակայն լուրջ հակամարտությունների, առավել ևս զինված բախումների չի հանգեցնի», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով, այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքում քաղաքական ուղղվածություն ունի, չնայած, որ վրացական կողմը փորձում է տեղի ունեցածը ներկայացնել քրեական տեսանկյունից։

«Ջավախք մտցված հատուկ նշանակության զորքերի մեծ քանակությունը և այն, որ այս դեպքերը քաղաքական արձագանք ստացան Հայաստանում, ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ այնքան լուրջ, սակայն քաղաքական ճգնաժամի հետ», - ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով, այդ ճգնաժամի հետևանքները տեսանելի կլինեն հետագայում, և դրա պատճառները կապված են վերջին 10-15 տարվա ընթացքում Ջավախքում ստեղծված սոցիալ-տնտեսական, հասարակական և քաղաքական իրավիճակի հետ։

Հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության զորքն ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանի տուն, ձերբակալել նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Ձերբակալելուց անմիջապես հետո Վահան Չախալյանին ու նրա հարազատներին տեղափոխել են Ախլցխա, իսկ այնուհետև՝ Թբիլիսի։ Ճաղերի ետևում է գտնվում նաև «Միասնական Ջավախք» կազմակերպության ևս մեկ անդամ՝ Արամ Բատոյանը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։