485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ
12:24
30 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն հայտնել ԵԽԽՎ նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա լորդ Ռասել Ջոնսթոնի անժամանակ վախճանի մասին: Իր գործունեության ընթացքում լորդ Ջոնսթոնը մշտապես վառ է պահել քաղաքական իմաստուն գործչի և մարդու իրավունքների պաշտպանի իր բարձր համարումը և մեծ նպաստ բերել Եվրոպայի խորհրդի կողմից դավանվող արժեքների տարածմանը», - ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը չորեքշաբթի ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը բարձր է  գնահատել Ռասել Ջոնսթոնի ներդրումը՝ հակամարտություններով բաժանված ժողովուրդների հաշտեցման և խաղաղության ուղիների որոնման գործում:

«Նրա նվիրվածությունը կշարունակի ոգեշնչել այդ բարձր առաքելությունն ստանձնած բոլոր քաղաքական գործիչներին», - ընդգծել է նախագահը։

Լորդ Ռասել Ջոնսթոնը մահացել է կիրակի Փարիզում, 76 տարեկան հասակում, ոսկրային հյուսվածքների քաղցկեղից։

Լորդ Ռասել Ջոնսթոնը ԵԽԽՎ-ի պատգամավոր էր 23 տարի, իսկ 1999-2002 թթ.՝ ԵԽԽՎ-ի նախագահն էր։ Վերջին ժամանակներս Ռասել Ջոնսթոնը գլխավորում էր ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԽԽՎ ենթահանձնաժողովը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։