478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Յովանովիչի թեկնածությանը
12:04
30 Հուլիսի 2008

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 29-ի նիստի ժամանակ հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Մարիա Յովանովիչի (Marie L.Yovanovich) թեկնածությանը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Armenian Assembly of America - AAA)։

Հանձնաժողովի որոշումը դեռևս պետք է հաստատվի լիագումար Սենատի կողմից։

Մեկնաբանելով Սենատի հանձնաժողովի որոշումը՝ AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին (Bryan Ardouny) հույս է հայտնել, որ Հայաստանում ամերիկացի նոր դեսպանը կշարունակի Հենրի Մորգենթաուի (Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան – «Նովոստի-Արմենիա») և Ջոն Էվանսի (Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան – «Նովոստի-Արմենիա») ավանդույթները։

«Միաժամանակ բոլորին հայտնի է, որ Հայաստանը բազմիցս ցանկություն է հայտնել հնարավորինս արագ իր երկրում ԱՄՆ նոր դեսպան ունենալ՝ հայ-ամերիկյան փոխհարաբերությունների հետագա խորացման նպատակով», - ավելացրել է Արդունին։

Նախագահ Բուշի վարչակազմը Յովանովիչի թեկնածությունն առաջադրել էր այս տարվա մարտին։ Այս որոշումը միանշանակ չէր ընդունվել ԱՄՆ հայկական լոբբիի կողմից, քանի որ հունիսի 19-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Յովանովիչը հրաժարվել էր 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածն անվանել Ցեղասպանություն՝ բնութագրելով այդ ոճրագործությունը որպես «էթնիկ հողի վրա զանգվածային սպանություն և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայերի բռնի տեղահանում»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը, սակայն, չհաստատվեց հայկական լոբբիի ջանքերով, քանի որ նա հրաժարվել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները հրապարակայնորեն ընդունել որպես հայ ժողովրդի ցեղասպանություն։ —0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։