480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը կմասնակցի Սոչիում կայանալիք ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երկրորդ փուլին
11:52
30 Հուլիսի 2008

Հայ գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը կմասնակցի այս տարվա հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 14-ը Սոչիում կայանալիք ՖԻԴԵ-ի 2008/2009 թթ. Գրան-պրիի երկրորդ փուլին, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Արոնյանի մրցակիցները կլինեն Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Բորիս Գելֆանդը (Իսրայել), ինչպես նաև ադրբեջանցի Վուգար Գաշիմովը, ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, բուլղարացի Իվան Չեպարինովը, չինացի Վան Յուեն, չեխ Դավիթ Նավարան և Մոհամեդ Ալ Մոդիյահին՝ Քաթարից», - ասվում է երեքշաբթի Ֆեդերացիայից «Նովոստի-Արմենիա» ստացված տեղեկատվության մեջ։

Չեմպիոնների ընտրական փուլի մեջ մտնող առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազ. եվրո։ Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի խաղերի օրերն են՝ հուլիսի 31-ը, օգոստոսի 1-5-ը, 7-9-ը և 12-14-ը։

Համաձայն գործող կանոնների, Արոնյանը մտադիր է մասնակցել ՖԻԴԵ-ի 2008/2009 թթ. Գրան-պրիի առաջնության վեց փուլերից չորսին։ Սոչիում կայանալիք փուլից բացի հայ շախմատիստը պատրաստվում է խաղալ նաև Մոնտրեում՝ Շվեյցարիա (2009 թ. ապրիլի 14-28-ը), Էլիստեում՝ Կալմիկիա (2009 թ. օգոստոսի 8-24-ը), Կարլովի Վարիում՝ Չեխիա (2009 թ. դեկտեմբերի 7-23)։

Ընդհանուր առմամբ ՖԻԴԵ-ի 2008/2009 թթ. Գրան-պրիի խաղարկությանը  կմասնակցի 21 գրոսմայստեր։ Շրջանակային համակարգով անցկացվող յուրաքնաչյուր փուլին կմասնակցի 14 շախմատիստ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն: