486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Վիկտոր Յուշչենկոն Սերժ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց ունենալ Ուկրաինա
10:31
30 Հուլիսի 2008

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեքշաբթի Ղրիմում Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հաստատել է գալիք երեք ամսվա ընթացքում Ուկրաինա պաշտոնական այց կատարելու հրավերը։

Ինչպես հաղորդում են հայկական հեռուստաալիքները, Յուշչենկոն առաջարկել է Սարգսյանին կայանալիք այցի շրջանակներում այցելել ուկրաինական շրջաններից մեկը։

Նա ընդգծել է Ուկրաինայի հայկական համայնքի մեծ ներդրումը՝ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել Ուկրաինայի հայերի առջև ծառացած բոլոր խնդիրները։

Նա ընդգծել է Ուկրաինայի հայկական համայնքի մեծ ներդրումը՝ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել Ուկրաինայի հայերի առջև ծառացած բոլոր խնդիրները։

Զրուցակիցներն ընդգծել են մոտ ժամանակներս հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկու պետությունների միջև պայմանավորվածությունների իրագործումը խթանող մի շարք փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը, ապրանքաշրջանառության ծավալի մեծացման և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Ղրիմում մասնակցել են նաև հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի՝ Ուկրաինայի նշանավոր կոթողներից մեկի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը:

Ելույթ ունենալով Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունից հետո՝ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը ամեն կերպ կաջակցի Ուկրաինայի հայերին։ 

«Մենք եկել ենք ասելու, որ դուք Հայրենիք ունեք, որ մենք աջակցելու ենք ձեզ  ցանկացած հարցում։ Հայկական պետությունը պատասխանատվություն է կրում հայկական համայնքի առջև, իսկ Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի։ Ցանկանում եմ, որպեսզի ձեր հայացքներն ուղղված լինեն դեպի Հայաստան։ Ձեզանից յուրաքանչյուրը Հայրենիքում անելու բան ունի», - ասել է նախագահ Սարգսյանն իր ուղերձում։

Նա նաև երախտագիտություն է հայտնել իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյին՝ եկեղեցու վերականգնման գործում պետական աջակցություն ցուցաբերելու համար։-0-     

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: