486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զինվորականները քննարկում են պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդաբանությունը
19:59
29 Հուլիսի 2008

Հուլիսի 28-29-ին ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անցկացվել է Պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդաբանության հարցերով սեմինար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմին փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների փորձագետներից կազմված փորձագիտական խումբը: 

Սեմինարին հայկական կողմից մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, արդարադատության և ֆինանսների նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, Կառավարության աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է որոշել Հայաստանի Հանրապետության ռազմական պաշտպանության իրականացման համար առկա և պահանջվող կարողությունները` պաշտպանական բարեփոխումների միջոցով դրանք անհրաժեշտ մակարդակի հասցնելու նպատակով, ինչպես նաև մշակել Պաշտպանության ռազմավարական վերանայման քարտեզ, որն ուղենիշ կհանդիսանա հետագա գործողությունների պլանավորման և դրանց իրականացման հստակ ժամանակացույցերի կազմման համար: 

Բացի ՀՀ զինված ուժերի ներկա կարողությունների գնահատումից և վերանայումից, Պաշտպանության ռազմավարական վերանայումը պետք է նաև նպաստի ներկա և ապագա ռազմաքաղաքական միջավայրի գնահատման գործին՝ դրանով հստակեցնելով առկա սպառնալիքները, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի որոշել պաշտպանական բարեփոխումների իրականացման համար թույլատրելի ռիսկերը:

Ռազմավարական գնահատման գործընթացը կարևոր է նաև սպառնալիքներին դիմակայելու նպատակով ՀՀ զինված ուժերի կիրառման պլանների մշակման և ստորաբաժանումների համար պահանջվող մարտական պատրաստականության վիճակի որոշման տեսանկյունից:

Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները հիմք կհանդիսանան ռազմական կարիքների որոշման և զինված ուժերի օպտիմալ կառուցվածքների երկարաժամկետ պլանավորման համար` հաշվի առնելով տնտեսական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այլ գործոններ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։