486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ հակակոռուպցիոն ընդունարանների գործունեությունը քննարկվել է ՀՀ փոխվարչապետի մոտ
19:11
29 Հուլիսի 2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ երեքշաբթի ներկայացվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրները։

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարաններն աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ և նրանց ունեցած տվյալները բավական օբյեկտիվ և շատ արժեքավոր են մեզ համար։ Ցանկալի կլիներ, որ նման ընդունարաններ ստեղծվեին նաև մյուս մարզերում՝ կոռուպցիոն ռիսկերը, թերությունները բացահայտելու և արագ արձագանքելու համար»,- քննարկումների ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը,  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, հանրային ընդունարանների աշխատակիցներ։

2005 թվականից ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիային աջակցում է՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Այդ ծրագրերի շրջանակում 2006-ին Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվեցին հակակոռուպցիոն հանրային ընդունարաններ։

Ինչպես նշվեց ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից, հանրային ընդունարաններ դիմած քաղաքացիներից ստացված տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ մարդիկ դժգոհում են դատական համակարգի, նոտարների, կադաստրի, ՔԿԱԳ, ԴԱՀԿ մարմինների, անձնագրերի և վիզաների վարչության գործունեությունից։

Քաղաքացիները դժգոհ են նաև իրավապահ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից, տարբեր մակարդակների պետական պաշտոնյաների կողմից անհարգալից վերաբերմունքից, հասարակության լայն շերտերին վերաբերող ընդունվող իրավական ակտերի մասին տեղեկատվության պակասից և այլն։

Քննարկման ընթացքում ՀՀ ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ վերջին շրջանում անձնագրերի և վիզաների վարչությունում կատարվող բարեփոխումների, կադրային փոփոխությունների  արդյունքում կոռուպցիոն ռիսկերը զգալի կրճատվել են։ 

Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարանների հետ։ Մասնավորապես, նախատեսվում է գերատեսչություններում ունենալ մեկ պատասխանատու, ով եռամսյակը մեկ անգամ հանրային ընդունարաններից տեղեկություն կստանա իրենց կողմից համակարգվող ոլորտներից ստացվող դժգոհությունների մասին, համատեղ քննարկել հակակոռուպցիոն հանրային ընդունարանների ունեցած փաստերը։

Հանդիպման մասնակիցները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կոռուպցիոն դրսևորումների կրճատման և մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ընդունելի մի շարք առաջարկներ ընդունեցին։ 

Ընդունվեց նաև  հակակոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման և մոնիտորինգի նպատակով հանրային ընդունարանները որպես գործիք օգտագործելու մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչի առաջարկը։

Հանրային ընդունարաններում քաղաքացիները համապարփակ իրավական և  փորձագիտական խորհրդատվություն են ստանում հետևյալ ոլորտներում՝ հանրային առողջություն, կրթություն, բանակ և զորակոչ, փոքր և միջին ձեռնարկություններ, հանրային ծառայություններ և սպառողների իրավունքներ, ճանապարհային ոստիկանություն և վարորդների իրավունքներ, քաղաքացիական և վարչական իրավունքի հարցեր։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։