486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է ազգային փոքրամասնությունների երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացը
18:37
29 Հուլիսի 2008

Հայաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդության շրջանում առաջնորդների կարողությունների խորացման ու զարգացման նպատակով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Համաշխարհային անկախ երիտասարդական միավորման նախաձեռնությամբ երեքշաբթի մեկնարկեց Լուսակերտում վերապատրաստման դասընթացը:

«Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, ազգային փոքրամասնություն ներկայացնող անձանց իրավունքների` միշտ եղել են մեր գրասենյակի ուշադրության կենտրոնում: Այն ընգրկում է գործունեություն երեք  ուղղություն` օրենսդրական ոլորտ, մշակութային ծրագրեր և կրթություն»,- դասընթացի բացման ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, Համաշխարհային անկախ երիտասարդական միավորման նախագահ Տաթևիկ Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել առաջնորդների հմտությունները ազգային փոքրամասնությունների երիտասարդության շրջանում և ստեղծել պայմաններ նրանց իրավունքների հետ առնչվող քննարկումների մեջ նրանց մասնակցության ուղղությամբ։

«Մենք վստահ ենք, որ այս այս վերապատրաստումը կօգնի մոբիլիզացնել մասնակիցներին, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը»,- ասաց նա։  

Հնգօրյա դասընթացին  մասնակցում են 25 երիտասարդներ Հայաստանում գրանցված 11 ազգային փոքրամասնություններից, այդ թվում՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։

Համաշխարհային անկախ երիտասարդական միավորման, Եվրոպայի խորհրդի, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության փորձագետները կծանոթացնեն մասնակիցներին մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, մասնակցության և քաղաքացիության հետ առնչվող հարցերին և հասարակական կազմակերպությունների դերակատարությանը համայնքի զարգացման գործում:

Վերապատրաստման դասընթացը ԵԱՀԿ գրասենյակի և ՀՀ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության հետ համատեղ մշակած հանդուրժողականության վերաբերյալ ավելի մեծ ծրագրի մի մասն է: Այն նպատակ ունի նպաստել ազգային փոքրամասնությունների մշակույթի ու ինքնության զարգացմանն ու պահպանմանը:

Ազգային փոքրամասնությունները ՀՀ բնակչության ընդամենը 4 տոկոսն են կազմում (հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 մլն մարդ է) –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: