486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մարտի անկարգությունների փաստի առնչությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 14 մարդ. գլխավոր դատախազություն
18:06
29 Հուլիսի 2008

Հուլիսի 29-ի դրությամբ Երևանում մարտ ամսի անկարգությունների փաստի առնչությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 14 մարդ, ևս 9 անձի նկատմամբ ձերբակալության հետ կապ չունեցող այլ խափանման միջոց է կիրառվել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Տռուզյանի խոսքերով, դատարաններ է ուղարկվել  82 քրեական գործ 95 անձի վերաբերյալ, որոնցից  64-ով՝ 73 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է։

«Նշված  73 անձանցից  5-ը արդարացվել են, 31-ը՝ դատապարտվել  ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան»,- հայտնեց Տռուզյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: