484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության առաջնորդներից մեկի խափանման միջոցը կալանքից փոխվել է քաղաքը չլքելու մասին ստորագրության
15:52
29 Հուլիսի 2008

Հայկական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը կալանքից փոխվել է քաղաքը չլքելու մասին ստորագրության։

Այդ մասին երեքշաբաթի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Երևանի զանգվածային անկարգությունների գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։

Նրա խոսքերով, Զուրաբյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դիմել է մեղադրյալի փաստաբանը։  

«Խափանման միջոցը փոխելու մասին միջնորդագիր ստացվել է նաև մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր խորհդարանական հանձնաժողովի կողմից»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, միջնորդության ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խափանման միջոցը փոխելու մասին որոշում է ընդունել։

Արարատ Զուրաբյանը հուլիսի 23-ին հիվանդանոց է տեղափոխվել՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան տեղափոխել են Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ՝ ստացիոնար բժշկական հետազոտություն անկացնելու համար, քանի որ բժիշկների անցկացրած հետազոտությունների արդյունքում նրա մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է հայտնաբերվել։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Մարտի անկարգությունների ուսումնասիրության համար 2008թ.-ի հուիսի 16-ին Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: