480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է ձգտեն իրականացնել ԵԽԽՎ-ի պահանջները. պատգամավոր
19:41
28 Հուլիսի 2008

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է ձգտեն իրականացնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ բանաձևերով սահմանված բացարձակապես բոլոր պահանջները, կարծում է ԱԺ ՀՅԴ պատգամավոր, Երևանում մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։

Տվյալ պահին Հայաստանի իշխանությունների առջև կանգնած է Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ 1620 բանաձևի իրականացման խնդիրը, որն ընդունվեց հունիսի 25-ին նախորդ՝ թիվ 1609 բանաձևի ուսումնասիրության ընթացքում, որը նախատեսում էր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, Երևանում մարտի 1-ի անկարգությունների օբյեկտիվ հետաքննման, ընդդիմության իրավունքների ընդլայնման մասին պահանջները չկատարելու դեպքում հանրապետությանը զրկել Վեհաժողովում ունեցած ձայնի իրավունքից։

«ԵԽԽՎ պահանջներն արտահայտում են ոչ միայն Հայաստանի իշխանամետ, այլև ընդդիմադիր ուժերի կամքը»,- ասաց Մինասյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, իշխանությունները լիարժեք կերպով չեն կարող կատարել ԵԽԽՎ բոլոր պահանջները տվյալ գործընթացում՝ առանց ընդդիմության մասնակցության։  

«Իսկ եթե իշխանությունները համապատասխան ջանքեր չեն գործադրում պահանջների իրագործման ուղղությամբ, դա ընդդիմությանն անգործության մատնվելու իրավունք չի տալիս»,- կարծում է պատգամավոր։   

Նրա կարծիքով, բանն այն է, որ ԵԽԽՎ բանաձևի որոշ դրույթների կատարումը շահավետ չէ ընդդիմության համար, իսկ խորհրդարանական հանձնաժողովն իրավունք չունի ստիպել ընդդիմության ներկայացուցիչներին մասնակցել մարտյան անկարգությունների հետաքննությանը (ինչը ԵԽԽՎ բանաձևի կետերից մեկն է. «Նովոստի-Արմենիա»)։  

«Խորհրդարանական հանձնաժողովի անդամները կարող են միայն առաջարկել ընդդիմությանը մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ինչն արդեն բազմիցս արվել է»,- նշեց Մինասյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Մարտի դեպքերը հետաքննելու համար, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակին վերաբերող ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների համաձայն, 2008 թվականի հունիսի 16-ին ստեղծվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։