481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը չի նպաստում տարածաշրջանային ինտեգրմանը. հայ պատգամավոր
19:01
28 Հուլիսի 2008

Հայաստանը շրջանցող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախագիծը չի նպաստում տարածաշրջանային ինտեգրմանն ու տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։ 

«Այս նախագիծը, որպես տարածաշրջանում անվտանգության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ինտեգրման նախագիծ դիրքորոշելը, նշանակում է, մեղմ ասած, շփոթության մեջ գցել սեփական երկրների հասարակություններին»,- ասաց Աշոտյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Վրաստանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու դեպքում արդյո՞ք Կովկասում կհայտնվեն բաժանարար գծեր» թեմայով Երևան-Թբիլիսի տեսաակամուրջի ընթացքում։   

Նրա խոսքերով, ելնելով քաղաքականության և աշխարհաքաղաքական տարրական օրենքներից, խոսել տարածաշրջանային ինտեգրման մասին այն դեպքում, երբ Հարավային Կովկասի կարևորագույն երկրներից մեկը դուրս է մնում այդ նախագծերից՝ նշանակում է կամ թերագնահատել այդ երկրի աշխարհաքաղաքական դերը, կամ թերագնահատել վտանգներն այն դեպքում, եթե Հայաստանն ինքը կարող է ստիպված լինի ներգրավվել այնպիսի նախագծերում, որոնք տվյալ նախագծի իրագործման դեմ ուղղված կլինեն։

«Տարածաշրջանային ինտեգրման և անվտանգության մասին խոսել այն ժամանակ, երբ ոչ բոլոր կողմերն են մասնակցում այդ նախագծին, մեղմ ասած, միամտություն է։ Այս նախագիծը չի նպաստում տարածաշրջնային ինտեգրմանը, չի նպաստում տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը։ Դա միանշանակ է, և, ցավոք սրտի, այդ ճշմարտությունը պարզելու համար երկար ժամանակ պետք չէ, ամեն ինչ պարզ կդառնա ավելի կարճ ժամանակահատվածում»,- նշեց Աշոտյանը։  

Պատգամավորը կոչ արեց նաև ռուսական գործոնը չխառնել այս խնդրին։  

Նրա խոսքերով, չնայած այս հաղորդակցական նախագիծն իրականցվում է Ռուսաստանը շրջանցելով, այդուհանդերձ հայկական կողմին ավելի շատ հուզում է այն, որ նախագիծն իրակացվում է հենց Հայաստանը շրջանցելով։

«Ես խնդրում եմ իմ վրաց գործընկերներին միշտ փորձել տարբերել հայկական շահերից բխող ելույթներն ու մոտեցումները։ Հայաստանի դիրքորոշման մեջ պետք չէ ռուսական բաղադրիչ փնտրել։ Այս խնդիրն այնքան կարևոր է հայկական կողմի համար, որ մեր ռազմավարական գործընկերներին (Ռուսաստանին- «Նովոստի-Արմենիա») այս ամենին խառնելն իմաստ չունի։ Մենք ինքներս շահագրգռված ենք այն դիրքորոշմամբ, որն արտահայտում ենք»,- նշեց պատգամավորը։ 

Ընդ որում, Աշոտյանը հայտարարեց, որ չի հավատում, որ Հայաստանի մեկուսացումը Վրաստանի աշխարհաքաղաքական առաքելությունն է։

 «Յուրաքանչյուր երկիր իր աշխարահաքաղաքական առաքելությունն ունի։ Բայց արդյո՞ք տարածաշրջանային մասշտաբով, որում ընդգրկված է նաև Վրաստանը, Հայաստանին մեկուսացնելը հենց իր սեփական աշխարհաքաղաքական դերն է։ Մի՞թե այդ դերը Վրաստանի հարևանների ու գործընկերների կողմից պարտադրված է։ Մի՞թե վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունեցող նախագծերի մասնակցելը հենց իր՝ Վրաստանի դիրքորոշումն է։ Ես դրան չեմ հավատում՝ ելնելով երկու ժողովուրդների միջև հազարամյա պատմական հարաբերություններից, ելնելով նրանց մշակութային ու հոգևոր մտերմությունից»,- ասաց Աշոտյանը։  

Նա նաև նշեց, որ Վրաստանը կանգնած է թուրքական Սցիլայի և ադրբեջանական Հարիբդայի արանքում հայտնվելու վտանգի առջև։   

 «Որքանո՞վ վրացական պետությունը կկարողանա դիմակայել արևելա-արևմտյան այդ բավականին ագրեսիվ քաղաքականությանը։ Ես ցանկանում եմ, որ վրացական պետականության ուժերը բավարարեն ապագայում այդ բավականին ակնհայտ վտանգը հաղթահարելու համար»,- նշեց Աշոտյանը։

Նրա խոսքերով, այդ նախագծի խնդիրներից է նաև այն հարցը, թե ուր կգնա երկաթուղին Բաքվից հետո։ 

«Այդ գիծը պետք է կամ դեպի հյուսիս գնա, այսինքն Ռուսաստան, ինչը փորձում են շրջանցել, կամ դեպի հարավ՝ Իրան, սակայն հազիվ թե այս երկրներին թույլ տան բեռներ փոխադրել իրանական տարածքով՝ հաշվի առնելով համապատասխան իրադրությունն այս երկրի շուրջ»,- կարծում է Աշոտյանը։   

Նրա խոսքերով, ևս մեկ ուղի է Կասպից ծովով լաստանավային փոխադրումը, որը, սակայն, երկաթգծի լիարժեք փոխարինող չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով այս նախագծերի առնչությամբ կենտրոնական Ասիայի հանրապետությունների, այդ թվում Թուրքմենստանի դիրքորոշումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: