481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը կարող է Կովկասում բաժանարար գծերը սահմանագծման փուլից վերափոխել սահմանազատման փուլի. պատգամավոր
18:12
28 Հուլիսի 2008

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը կարող է Կովկասում բաժանարար գծերը սահմանագծման փուլից փոխադրել սահմանազատման փուլի, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։ 

Նրա խոսքերով, գլոբալ առումով բաժանարար գծերը Կովկասում նշմարվել են Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո և խոսել այն մասին, թե Վրաստանի հնարավոր անդամակցությունը կարող է բաժանարար գծեր առաջացնել, այնքան էլ ճիշտ չէ։

 «Ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական տեսանկյուններից, Կովկասն արդեն բաժանված է ազդեցության որոշակի ոլորտների և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը, պետական սահմանի տերմիններով ասած, կարող է տարածաշրջանում այդ գծերը սահմանագծման փուլից սահմանազատման փուլի փոխադրել, այսինքն Հարավային Կովկասում իստիտուցիոնալիզացնել տարածքի սահմանազատումը»,- ասաց Աշոտյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Վրաստանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու դեպքում արդյո՞ք Կովկասում կհայտնվեն բաժանարար գծեր» թեմայով Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։   

Պատգամավորի խոսքերով, հայկական կողմը հարգում է ՆԱՏՕ մուտք գործելու հարցում վրաց ժողովրդի ընտրությունը, և դա Վրաստանի ներքին խնդիրն է։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ Հարավային Կովկասում գոնե Հայաստանի ու Վրաստանի միջև հնարավոր է արդյոք այնպիսի կարգավիճակի հասնել, երբ անկախ այն բանից, թե այս կամ այն երկիրը ռազմաքաղաքական ինչպիսի կառույցի անդամ է, հայ-վրացական հարաբերությունները գլոբալ աշխարհաքաղաքական միությունների այս շրջանակներից դուրս լինեն»,- ասաց Աշոտյանը։  

Նրա խոսքերով, հիմնական հարցերից մեկն այն է, թե որքանով կողմերից երկուսն էլ իրենց հարաբերություններում կկարողանան չանդրադարձնել իրենց վրա այս կամ այն խաղացողների գլոբալ մոտեցումները, «որքանով ուժեղ կլինենք մենք մեր կապերում, որպեսզի տարածաշրջանում  ոչ թե ուրիշների խաղերին մասնակցենք, այլ փորձենք մեր խաղերը խաղալ»։   

«Այդ տեսակետից կուզենայի հիշեցնել, որ Վրաստանն ընդգրկված է այնպիսի նախագծերում, առաջին հերթին տնտեսական, որոնք ուղղակի և անուղղակի կերպով Հայաստանի դեմ են ուղղված։ Հայաստանն էլ իր հերթին ընդգրկված չէ տարածաշրջանի՝ Վրաստանի դեմ ուղված նախագծերից ու գործընթացներից ոչ մեկում»,- նշեց պատգամավորը։

Նրա հավաստմամբ, խոսքն այստեղ ռուս-վրացական հարաբերությունների պարբերական սրումների մասին էլ է, որտեղ Հայաստանը ոչ ոքի կողմից հանդես չի գալիս, անգամ՝ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի։ 

Աշոտյանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում բաժանարար գծերը հնարավոր են միայն մեկ դեպքում, երբ Հարավային Կովկասի ողջ տարածքը, ներառյալ Ադրբեջանը, դարձյալ ընկնի որևէ մեկ քաղաքակիրթ ուժի, մեկ կենտրոնի ազդեցության տակ։ 

«Պատմական դրվագները պարբերաբար հաստատում են, որ ցանկացած այլ դեպքում մենք ենթարկվում ենք տարածաշրջանում, այսպես ասած, օտար շահերի ազդեցությանը և ի զորու չենք սեփական հարաբերությունները կառուցել՝ ելնելով հենց մեր՝ հայ-վրացական շահերից»,- կարծում է պատգամավորը։   

Աշոտյանը գտնում է, որ բաժանարար գծերի խնդիրն արդիական է ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների համատեքստում։ «Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այդ կազմակերպությունում անդամակցության պահանջները պետք է զուգակցված լինեն տարածաշրջանային հակամարտությունների հարթման հետ, և այստեղ չի բացառվում, որ բաժանարար գիծը կարող է անցնել և Վրաստանի հյուսիսից՝ չլուծված հակամարտությունների գոտի կոչվող տարածքից, նկատի ունեմ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրները»,- ասաց պատգամավորը։   

Նրա խոսքերով, նման բաժանարար, արդեն սահմանազատող գծերը կարող են պարզապես տարածաշրջանում ֆիքսել այն փոխդասավորությունը, որ կա տվյալ պահին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: