480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասում արդեն կան բաժանարար գծեր. հայ քաղաքագետ
16:06
28 Հուլիսի 2008

Կովկասում արդեն գոյություն ունեն բաժանարար գծեր՝ անկախ այն բանից, թե տարածաշրջանի երկրները մտնում են այս կամ այն կազմակերպության մեջ, ասաց քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«ՆԱՏՕ-ն տարածաշրջանում մեզնից ընդամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում, և դա խոսում է այն մասին, որ բաժանարար գծեր Կովկասում արդեն կան և որևէ կազմակերպության կազմում փաստացի ընդգրկվել-չընդգրկվելն արդեն ինչ-որ տեղ շարքային դեր է խաղում»,- երկուշաբթի «Վրաստանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու դեպքում արդյո՞ք Կովկասում կհայտնվեն բաժանարար գծեր» թեմայով Երևան-Թբիլիսի տեսաակամուրջի ընթացքում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, հազիվ թե իրավիճակը շրջվի 180 աստիճանով ու սկզբունքորեն այլ փոխդասավորություն ձևավորվի։
 
Ինչպես կարծում է քաղաքագետը, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելն արդեն գործող քաղաքական սինդրոմ է, և  եթե որևէ արտասովոր բան տեղի չունենա, ապա հարցը կվերաբերի միայն Վրաստանի՝ Հյուսիս-Ատլանտյան դաշինքին միանալու ժամկետներին։  

«Դա կարող է տեղի ունենալ 5 կամ 20 տարի հետո, բայց հազիվ թե այդ գործընթացը կտրուկ հետ շրջվի։ Այստեղ ոչ թե անհատների կամ նախագահների հարցն է, այլ զարգացման ուղղության»,- ասաց Իսկանդարյանը։   

Նա նշեց, որ Վրաստանի միանշանակ կողմնորոշվածությունը դեպի Արևմուտք բավականին ոչ այլընտրանքային է և ոչ պատահական, այլ մի շարք իրական հանգամանքներից բխող, սկսած աշխարհագրական դիրքից, ավարտած վերջին 20 տարվա քաղաքական պատմությամբ։ 

«Այդպիսով, բաժանարար գծեր Կովկասում արդեն կան, հարցն այն է, թե մեր ուժերը կբավարարեն արդյոք, որ չնայած այդ ամենին միմյանց հետ «պարկեշտ» հարաբերություններ պահպանենք։ Կարծում եմ՝ այո, եթե ոչ մի արտասովոր բան տեղի չունենա»,- ասաց Իսկանդարյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։