486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում տեղի է ունեցել գործարար համաժողով՝ նվիրված Հայաստանի ազգային նախագծերին
11:30
28 Հուլիսի 2008

«Հայաստանի գլոբալ մրցունակությունը. համազգային ներդրումային ծրագրեր» թեմայով գործարար համաժողովը տեղի ունեցավ շաբաթ օրը Ծաղկաձորում։

«Համաժողովը կրում է կամերային բնույթ, որին հրավիրված են բիզնեսի միայն կոնկրետ առանձին ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա ավելի մանրամասն քննարկել Հայաստանի ապագայի մեր տեսլականը», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով համաժողովի բացմանը։

Վարչապետը մասնակիցներին է ներկայացրել կառավարության գաղափարախոսական դոկտրինը՝ ընդգծելով, որ համաժողովի հիմնական նպատակը զարգացման նոր տարածքի ձևավորումն է, որը դուրս է գալիս հայկական պետականության սահմաններից, մասնավորապես, Հայաստանի և ԼՂՀ-ի սահմաններից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նա ընդգծել է, որ համաժողովի նպատակների թվում է կառավարության դիրքորոշումների ներկայացումը և զարգացման տեսլականը, ինչը թույլ կտա բիզնեսին՝ ավելի հեշտ հասկանալ իշխանությունների բոլոր գործողությունները։

«Մյուս կողմից մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես են ձեռներեցներն իրենց  հարաբերում կառավարական նախագծերին, նրանք ինչ տեսլական ու մտածելակերպ ունեն։ Շփման նման ձևը և երկխոսությունը թույլ կտա ստեղծել գործունեության և մտածելակերպի միասնական տարածք», - ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ հիմքում ընկած կլինի համահայկական գլոբալ ցանցի ստեղծումը։

Համաժողովի ակնկալվող արդյունքների թվում վարչապետը նշել է հայերի համար նոր մտածելակերպի, միջավայրի, կենսապայմանների ձևավորումը, առանց ինչի անհնար է կառուցել և իրագործել համատեղ նախագծեր։

Նրա խոսքերով, ակնկալվում է նաև «հայկական աշխարհի» բոլոր սուբյեկտների պոտենցիալ աճի որակական ավելացում։

««Հայկական աշխարհում» աշխատելը պետք է ձեռնտու լինի, պետք է ձեռնտու լինի հայ լինելը, հայերը պետք է սովորեն աշխատել միմյանց հետ, իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել նոր միջավայր և մտածելակերպ։ Համոզված եմ, որ այս նոր միջավայրում ավելի հեշտ կլինի կապեր հաստատել», - ասել է Սարգսյանը։

Համաժողովի մասնակիցներից ակնկալիքների թվում վարչապետը, նախևառաջ, նշել է համատեղ նախագծերի իրականացումը և ազգային նախագծերի, մասնավորապես, Համահայկական բանկի իրագործմանը մասնակցելը։

Խոսելով կառավարությունից ձեռներեցների ակնկալիքների մասին՝ Սարգսյանը նշել է աջակցությունն ու բյուրոկրատական խոչընդոտների վերացումը՝ նախագծերի իրականացման ժամանակ, գործընկերների որոնումը՝ նախագծերի համատեղ իրագործման համար, ինչպես նաև նախագծերի և ծրագրերի համատեղ քննարկումը, խորհրդատվությունների մշակումը։

Համաժողովն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, որը միացել է քննարկումների մասնակիցներին։ Ձեռներեցներին հնարավորություն էր ընձեռվել ՀՀ նախագահի հետ կիսվել համատեղ և ազգային նախագծերի իրագործման վերաբերյալ իրենց կարծիքներով և գաղափարներով։

«Հայաստանի գլոբալ մրցունակությունը. համազգային ներդրումային ծրագրեր» գործարար համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը։

Գործարար համաժողովին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության հայազգի գործարարներ, մասնավորապես, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիիլ Խաչատուրովը, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: