480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակույթի ավանդական տոն կանցկացվի օգոստոսի 23-24-ը Կուբանում
10:54
28 Հուլիսի 2008

Հայկական մշակույթի ամենամյա տոն կանցկացվի օգոստոսի 23-24-ը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության տեղեկատվության վրա։

Այս տարի տոնը նվիրված կլինի Թերզիյան գյուղի հիմնադրման 130-ամյակին։ Ծրագրված միջոցառումների շրջանակներում ծաղիկներ կդրվեն գյուղի հիմնադիր Հակոբ Թերզյանի հուշարձանին, կանցկացվի տնային իրերի, կահ-կարասու և հայկական ազգային խոհանոցի ցուցահանդես, կցուցադրվի վավերագրական ֆիլմ Թերզիյան գյուղի մասին և կավարտվի տոնակատարությունը համերգով ու հրավառությամբ։

Հայկական մշակույթի ավանդական տոնի կազմակերպիչն է Տուապսեի հայկական մշակութային-լուսավորչական «Համշեն» միությունը։

Համշենահայերը Կրասնոդարի երկրամասի ափամերձ շրջանների և Կուբանի ու Ադիգեայի մի շարք շրջանների հայկական բնակչության մեծամասնությունն են կազմում։ Նրանք ծագումով Արևմտյան Հայաստանում գտնվող Համշեն շրջանից են (այժմ գտնվում է Թուրքիայիում տարածքում), որոնք տեղափոխվել են Կուբան XIX դարի կեսերին և XX դարի սկզբներին՝ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։