485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու սփյուռքը պետք է միավորվեն հայոց աշխարհի կառուցման համար. վարչապետ
15:05
25 Հուլիսի 2008

Հայաստանն ու սփյուռքը պետք է միավորեն ջանքերն ու ակտիվորեն մասնակցեն հայոց աշխարհի կառուցման գործում, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք չենք կարող հաշվի չառնել, որ Հայաստանն ու սփյուռքը փոխկապակցված են և ապրում են միասնական հայոց աշխարհում։ Հայոց աշխարհի գաղափարն այն աստիճան ուժեղ է, որ մեր կառավարությանը հնարավորություն չի տալիս մշակել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի չեն առնում այն և տարածվում են միայն Հայաստանի տարածքի վրա», - ուրբաթ Երևանում Համահայկական կրթական երրորդ համաժողովի բացման ժամանակ ասաց Սարգսյանը։

Համաժողովին մասնակցում են 147 հայ ուսուցիչներ, հայկական կրթական հաստատությունների և աշխարհի 31 երկրի կրթական կենտրոնների տնօրեններ։

Վարչապետի խոսքերով, գաղափարը, որի շուրջ ձևավորում է անսահման հայոց աշխարհը, հայերի ինքնատիպությունն է։ Նա նշեց, որ հայոց աշխարհի գաղափարախոսությունը և այդ գաղափարի իրագործումը դարձել է Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը, և նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ընդգծել է համահայկական ներուժի համախմբման կարևորությունը։

«Հայաստանն առանց սփյուռքի այլ բան է, իսկ սփյուռքի հետ Հայաստանի միավորումը հարյուր անգամ բազմապատկում է հայության ներուժը», - ընդգծեց նա։

Սարգսյանը հիշեցրեց, որ այժմ աշխարհում գործում է մոտ 500 հայկական դպրոց, որոնցից 350-ը միջնակարգ են, մյուսները՝ կիրակնօրյա։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը ուշադրություն դարձրեց, որ եթե այօրվա համաժողովին մասնակցում է միայն 150 մարդ, ապագայի համար հեռանկարային է նման միջոցառումների մասնակիցների թվի բազմաթիվ անգամ ավելացումը։

«Հայկական ինքնատիպության հիմնական դրույթը հայկական մտածելակերպն է։ Մտածել նշանակում է տիրապատել հայերեն լեզվին, և այստեղ դուք՝ ուսուցիչներդ, առանձնահատուկ դեր եք խաղում։ Ժամանակակից աշխարհը ամուր համագործակցության և Հայաստանի ու սփյուռքի միասնության խնդիր է դնում», - ավելացրեց նա։

Սարգսյանն ուշադրություն դարձրեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս օն-լայն ռեժիմում միավորել հայկական բոլոր դպրոցները՝ փոխանակելով կուտակված փորձը։ Վարչապետի կարծիքով, հայապահպանության համար նման միավորումը առավել կարևոր է դառնում՝ կապված մշտական ձուլման հետ։

Համահայկական կրթական համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ 2004 թ.-ին առաջին անգամ անցկացված համաժողովը միավորել էր 25 երկրի 125 մասնակցի, 2006 թ.-ին անցկացված երկրորդ համաժողովը՝ 21 երկրի 122 մասնակիցի։

Մինչև հուլիսի 28-ը շարունակվող Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցները կքննարկեն Հայաստանի կրթական քաղաքականությունը և դրա բարեփոխման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթության համակարգի արդիականացումը, հայագիտական սկզբունքների դասավանդման հիմնական ուղղությունները, սփյուռքի կրթական հաստատություններում, սփյուռքի ներկայացուցիչներին հայերենի՝ որպես երկրորդ լեզվի դասավանդման խնդիրները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: