485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության՝ օգոստոսի 1-ի հանրահավաքը պայքարի վճռորոշ փուլի սկիզբ կդառնա. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար
14:35
25 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը մտադիր է օգոստոսի 1-ին հանրահավաք անցկացնել, որը պայքարի վերջին, վճռորոշ փուլի սկիզբ կդառնա, տեղեկացրեց ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Օգոստոսի 1-ի հանրահավաքը պայքարի վերջը չէ, այլ վերջին, վճռորոշ փուլի սկիզբը, որտեղ գործողությունները շատ ավելի ակտիվ են լինելու», - ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մուսինյանը հիշեցրեց, որ, մասնավորապես, ավելի ակտիվ կդառնան փողոցային ցույցերը, ինչպես նաև առավել կոշտ գնահատականներ կտրվեն իշխանությունների գործողություններին։

«Ընդդիմությունը արձակուրդ գնալու մտադրություն չունի, հանրահավաքի անցկացումը շատ բարդ խնդիր է լուծում՝ մենք ևս մեկ անգամ ցույց կտանք, որ հասարակությունը ոչ միայն չի պատրաստվում հանձնել քաղաքական պայքարի իր ակտիվ դիրքերը, այլև ուժեղացնում է իշխանության վրա ճնշումը՝ ստիպելով նրանց քաղաքական քայլեր ձեռնարկել», - ասաց նա։

Ըննդիմադիր առաջնորդի մամուլի քարտուղարը կարծում է, որ նման քայլերից մեկը արտահերթ ընտրությունների անցկացումն է, քանի որ «ստեղծված խորը քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը դա է»։

«Օգոստոսի 1-ի հանրահավաքը տեղի կունենա եղանակի ցանկացած պայմանների դեպքում, մենք ծրագրում ենք անցկացնել խոշոր միջոցառում, որի հետևանքները կերևան մոտ ապագայում», - ասաց Մուսինյանը։

Նա նշեց, որ հանրահավաքը անցկացվելու է Մատենադարանի մոտ՝ ավելացնելով, որ ընդդիմությունը դիմել է քաղաքապետարանին թույլտվության համար, սակայն վերջինս հերթական անգամ մերժել է նրանց։

Մուսինյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկի հանրահավաքի կանխարգելման համար, «հակառակ դեպքում նրանց քայլերը կարելի կլինի դիտարկել որպես սադրանք»։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Հունիսի 20-ին, Մատենադարանի մոտ անցկացվեց զանգվածային անկարգություններից հետո Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առաջին հանրահավաքը, իսկ երկրորդը՝ հուլիսի 4-ին։ Երկու հանրահավաքներն էլ արտոնագրված չէին քաղաքային իշխանությունների կողմից, սակայն ոստիկանությունը, ընդդիմության հետ բանակցություններից հետո, չխոչընդոտեց դրանց անցկացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: