483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարությունը հետևում է Ջավախքում տիրող իրավիճակին
12:43
25 Հուլիսի 2008

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարարությունը հետևում է Ջավախքում (Վրաստանի հայաբնակ շրջան) տիրող իրավիճակին։

«Մենք հետևում ենք զարգացումներին և ամենօրյա մշտական կապի մեջ ենք տարբեր մակարդակներով և ուղղություններով», - «Նովոստի-Արմեիա» գործակալությանը մեջբերեցին Բալայանի խոսքերը ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Հուսով ենք, որ իրադրությունը կկարգավորվի հանդարտ կերպով և օրենքի  շրջանակներում», - նշել է նա։

Ս.թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տանից որոշակի հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք է մտցվել Վրաստանի հատուկ նշանակության զորքը, և խուզարկություն է սկսվել էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող «Միասնական Ջավախք» հայկական կազմակերպության անդամների տներում։ Շարժման շատ անդամների ձերբակալել են, նրանց տները խուզարկության են ենթարկվում։

Չարտոնագրված խուզարկության ընթացքում անհայտ հանգամանքներում սպանվել է ոստկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալետ գյուղի 23-ամյա բնակիչ Արթուր Բերուջանյանը։ Շարժման բազմաթիվ անդամներ ձերբակալվեն են, նրանց բնակարանները՝ ենթարկվել խուզարկության։ Հուլիսի 20-ին սպանվել է ևս մեկ հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ Գաբրիելյանն ինքնասպան է եղել։ Սակայն, որոշ վկայությունների համաձայն, դա իրականությանը չի համապատասխանում։

Ս. թ. հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության զորքն ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանի տուն, ձերբակալել նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Ձերբակալելուց անմիջապես հետո Վահան Չախալյանին ու նրա հարազատներին տեղափոխել են Ախլցխա, իսկ այնուհետև՝ Թբիլիսի։ Ճաղերի ետևում է գտնվում նաև «Միասնական Ջավախք» կազմակերպության ևս մեկ անդամ՝ Արամ Բատոյանը։

2006 թ.-ի հունիսին «Միասնական Ջավախք» կազմակերպության ստեղծման նպատակն է, մասնավորապես, հայաբնակ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, տարածաշրջանում  հայերենին՝ պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: