-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ նախագահը հայկական ընդդիմությանը կոչ է անում ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները
20:03
24 Հուլիսի 2008

Եվրախորհուրդը կոչ է անում հայկական ընդդիմությանը ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, հինգշաբթի հայտարարեց է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Եվրախորհուրդը հարգանքով է վերաբերում Հայաստանի ժողովրդի ընտրությանը` նույնն առաջարկելով ընդդիմությանը` ճանաչել ընտրությունների արդյունքները»,- Պուչի խոսքերը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Այս կապակցությամբ, ԵԽԽՎ ղեկավարը նշեց, որ նման դիրքորոշում է ամրագրված 1609 բանաձևում։

ԵԽԽՎ ապրիլիյան նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի նկատմամբ առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկիրը կարող է զրկվել Վեհաժողովում ունեցած ձայնի իրավունքից։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։

ԵԽԽՎ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կկարողանա արագորեն հաղթահարել դժվարությունները և լիարժեք ժողովրդավարություն կառուցել: Նրա խոսքով, պարտավորություններ ունեն և երկրի ապագայի համար պատասխանատվություն են կրում ինչպես իշխանությունները, այնպես էլ` ընդդիմությունը:

Դրական գնահատելով հայաստանյան այցից իր տպավորությունները՝ ԵԽԽՎ նախագահն ասել է, որ նպատակ ուներ քաջալերել, օգնել, որպեսզի Եվրախորհրդի բանաձևերի առաջարկությունները հնարավորինս արագ կյանքի կոչվեն: Նա նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, ինչը ողջունելի է:

Նշելով, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են 1609 և 1620 բանաձևերը՝ նախագահ Սարգսյանը վերահաստատել է դրանցից բխող դրույթների իրականացման գործում Հայաստանի վճռականությունը:

Լուիս Մարի դե Պուիչը Հանրապետության նախագահի հետ խոսել է մարտի 1-2-ի դեպքերի անաչառ հետաքննության մասին: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությանը:

ԵԽԽՎ նախագահի արծարծած հաջորդ խնդիրը վերաբերել է անազատության մեջ գտնվող անձանց: Այս առնչությամբ նա միաժամանակ նշել է, որ խոսքը չի վերաբերվում բռնարարքներ կամ հանցանք կատարած մարդկանց:

Նախագահ Սարգսյանը բացառել է, որ որևէ մեկը կարող է դատապարտվել առանց հիմնավոր ապացույցների և մեղադրանքի:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։