486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի բարդացումը ձեռնտու չէ ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը. քաղաքագետ
19:21
24 Հուլիսի 2008

Հայաստանի ըննդիմության և իշխանության փոխհարաբերությունների լարվածությունը ձեռնտու չէ ոչ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, ոչ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, կարծում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակ ստեղծվեց փետրվարին անցկացված նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը՝ նախագահի պաշտոնին հավակնող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հրաժարվեցին ընդունել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ էր տարել Սերժ Սարգսյանը։

Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության երկարատև ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և իրավապահների հետ բախման, որոնց արդյունքում մահացավ տասը և վիրավորվեց 265 մարդ։

«Այդ իսկ պատճառով երկխոսության խնդիրն այսօր ամենաարդիականն է Հայաստանի ներքաղաքական կյանքում և պետք է լուծվի ոչ թե անհատների ու քաղաքական գործիչների, այլ իշխանության ու ընդիմության՝ որպես քաղաքական ինստիտուտների, մակարդակով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս կատարած հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին վկայում են հանրապետությունում Քոչարյանի «երկաթյա ձեռքի» ամրապնդման մասին, ինչն էլ իշխանության ու ընդիմության միջև երկխոսության հասնելու հարցում  հիմնական խոչընդոտ է հանդիսանում։

Քաղաքագետը կարծում է, որ ավելի օգտակար կլիներ, եթե Քոչարյանն անկողմնակալ մրցավարի դեր ստանձներ իշխանության ու ընդիմության բանավեճում, սակայն նա հրաժարվել է նման դերից։

Քաղաքագետի կարծիքով, ի տարբերություն իր նախորդի, Քոչարյանը մի քանի տարով չի հեռացել քաղաքական հարթակից, ուստի նրա ազդեցությունը հանրապետության ներքաղաքական կյանքի վրա այնքան էլ բարենպաստ չէ։

Ինչպես նշում է քաղաքագետը, ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն այն կլինի, որ Սերժ Սարգսյանն արմատախիլ անի նոմենկլատուրան, որին հենվում էր Քոչարյանը։

«Սակայն, եթե այսօր Տեր-Պետրոսյանը և Սարգսյանը համաձայնության գան, ապա քաղաքական այս եռանկյունում Քոչարյանին տեղ չի մնա»,- ավելացրեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։