478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդավարությունը հայ ժողովրդի անշրջելի ընտրությունն է. ԱԳ ղեկավար
19:03
24 Հուլիսի 2008

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարությունը հայ ժողովրդի անշրջելի ընտրությունն է։  

«Ժողովրդավարական զարգացումը հայ ժողովրդի գիտակցված և անշրջելի ընտրությունն է, և Հայաստանի ղեկավարությունը վճռական  է տրամադրված այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու գործում»,- ԱԳՆ մամուլի ծառայությունում «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը։

Ընդ որում, հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կարևորեց Եվրոպայի խորհրդի կառույցների, այդ թվում`  Խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը այդ հարցում մեր երկրին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ԵԽԽՎ թիվ 1609 ու 1620 բանաձևերի դրույթների իրականացման զարգացումները:

ԵԽԽՎ ապրիլիյան նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի նկատմամբ առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկիրը կարող է զրկվել Վեհաժողովում ունեցած ձայնի իրավունքից։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին ծանոթացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև վերահաստատեց 2007 թ. նոյեմբերին  Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առկա գործընթացը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: