487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-5
Եղանակը Երևանում
Հայ
«Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
17:35
24 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրի շնորհանդեսը ուրբաթ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Մինչև 2012 թվականը շարունակվող ծրագրի թիրախային խումբն է Հայաստանի Լոռու և Տավուշի և Ադրբեջանի Շեքի-Զակաթալա մարզերի 10 համայնքների բնակչությունը (շուրջ 150 000 ընդհանուր բնակչությամբ):

«Ծրագիրը կնպաստի Հարավային Կովկասի խոցելի համայնքների` բնական աղետների բացասական ազդեցություններից պաշտպանվելու ունակությունների բարելավմանը»,- նշեցին նախարարության փրակար ծառայության տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի բաժնից:

Ծրագիրն օժանդակում է հետևյալ ոլորտներին` ռիսկերի վերլուծություն, մոնիտորինգ և կանխատեսում, հաղորդակցության ցանցեր և տեղերում արտակարգ իրավիճակների կանխարգելման համար կարողությունների ձևավորում:

«Ծրագիրը կհանգեցնի նշված տարածքներում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև կհզորացնի արտակարգ իրավիճակների կանխարգելման համակարգի կարողությունները և կնպաստի պետական ու քաղաքացիական հասարակության դերակատարների միջև հաղորդակցությանը»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Ծրագրի հայ գործընկերն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Շնորհանդեսին ներկա են լինելու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ԱԻՆ ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ինչպես նաև ծրագրի հետ առնչվող նախարարությունների, դեսպանությունների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: