480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին արձագանքել Ջավախքում տիրող իրավիճակին
16:58
24 Հուլիսի 2008

«Նոր ժամանակներ» հայկական ընդդիմադիր կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արվում ՀՀ իշխանություններին արձագանքել Ջավախքում՝ Վրաստանի հայաբնակ տարածքում, տիրող իրավիճակին։

«Վերջին օրերին կրկին սրվել է իրավիճակը հայաբնակ Ջավախքում: Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների են ենթարկվում հայապահպանության մղումներով առաջնորդվող հայրենասիրական ուժերը»,- ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։ 

Կուսակցությունում կարծում են, որ «վերջին դեպքերի առնչությամբ, ակնհայտ հաշվեհարդարի քողի ներքո, շինծու հետաքննություն է իրականացվում այն գործիչների նկատմամբ, ովքեր ակտիվորեն բարձրաձայնում են ջավախահայության խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել դրանց համար»։  

«Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր հերթին պետք է հաշվի առնի, որ աշխարհաքաղաքականության մեջ, ըստ էության, նախընտրելի է փոխզիջումների գնալու գործելակերպը, մինչդեռ բացառապես ուժային մեթոդներով հանգուցալուծումը կարող է հակամարտություններով լեցուն Վրաստանում բացել  երրորդ ճակատն ու կազմաքանդել պետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունում հիշեցրեցին, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում կան ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք կարող են հաշտարար միջնորդ հանդիսանալ կողմերի միջև, մինչդեռ Վրաստանում հայկական էթնոսի դեմ կիրառվող բիրտ ճնշումները կարող են հայկական գործոնի կորստի հանգեցնել, ինչն այս հանգրվանում բնավ չի բխում Վրաստանի կենսական շահերից:      

«Ելնելով վերոգրյալից՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունը ՀՀ իշխանություններից անհապաղ պահանջում է Ջավախքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես գալ հստակ դիրքորոշմամբ, առկա խնդրի շուրջ բանակցություններ սկսել Վրաստանի իշխանությունների հետ և աջակցություն ցուցաբերել բոլոր ջավախահայերին, ովքեր կակնկալեն Հայաստանի Հանրապետության զորակցությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունը Վրաստանի նախագահին հորդորեց սթափ գնահատել իրավիճակը և կշռադատված մոտեցում ցուցաբերել հայկական գործոնին, ինչը կարող է Վրաստանում կայունության ու խաղաղության գրավական լինել:

«Հակառակ պարագայում հայկական էթնոսի շահերի դեմ ուղղված ոտնձգություններն ու ուժային բիրտ մեթոդների կիրառումը կարող են նոր առճակատման հանգեցնել` խաթարելով հանրային դիվանագիտության բոլոր ջանքերը»,- նշվում է հայտարարության մեջ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։