482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-համալսարան է բացվել Հայաստանում
16:50
24 Հուլիսի 2008

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) աշխատակազմի ուսումնական կենտրոնը Beeline-համալսարան է դարձել, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։

«Չորս հազար մարդու կրթելը հեշտ գործ չէ, այդ իսկ պատճառով համալսարանը խիստ գրաֆիկ կունենա, և շեշտը կդրվի հաճախորդների հետ աշխատող գրասենյակների վրա»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Վելիչկովը։ 

Նա նշեց, որ ընկերության բոլոր աշխատակիցներին կներկայացվեն աշխատանքի նոր կորպորատիվ չափանիշները, կփոփոխվեն ներքին տեխնոլոգիաները։ 

«Ժամանակակից աշխարհում պետք է արագ փոփոխվել, ինչի մասին վկայում է մեր իմիջի փոփոխումը Beeline-ի, ներքին փոփոխությունների իրականացումը և ապագայի, այսինքն երիտասարդ, կրթված և ստեղծագործական մոտեցումներ ունեցող կադրերի վրա դրված շեշտը»,- ասաց Վելիչկովը։   

Միաժամանակ «Վիմպելկոմ» ընկերության՝ ԱՊՀ երկրներում աշխատակազմերի հետ աշխատանքի ու կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան նշեց, որ համալսարանում կրթության մակարդակը համապատասխանելու է կորպորատիվ կրթության միջազգային չափանիշներին։

«Այսօր շուկայում հաճախորդի ու բարձրակարգ աշխատակիցների պայքար է գնում, ուստի աշխատակազմի կրթումն ու զարգացումը նոր ռազմավարական նշանակություն է ստանում»,- ասաց Վորոնեցկայան։

Նրա խոսքերով, համալսարանում ոչ միայն աշխատակազմն է կրթվելու, այլև ընկերության մենեջերները, ովքեր այդ կադրերի հետ աշխատելու են բիզնեսի նոր պահանջներին համապատասխան նոր զարգացած կորպորատիվ համակարգ կառուցելու ուղղությամբ։   

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն, և համալսարանը լավ օժանդակություն կինի այս հարցում»,- ասաց Վորոնեցկայան։  

Իր հերթին «ԱրմենՏել»-ի կազմակերպչական զարգացման գծով տնօրեն Ելենա Կովալչուկը նշեց, որ տվյալ պահին ընկերության ողջ անձնակազմը թեստավորում և համապատասխան ատեստավորում է անցնում, որից հետո նրանց կուղարկեն դասընթացների։

Մենք պետք է կրթենք մեր անձնակազմին, քանի որ մենք պետք է լավ ծառայություն մատուցենեք, որի համար մենք չենք ամաչի»,- ասաց Կովալչուկը։ 

Ընդ որում, նա նշեց, որ առաջին կիսամյակում ընկերության թրեյնինգ-կենտրոնում արդեն ուսուցում է ստացել 1892 մարդ։

Բաժանորդներին մատուցած ծառայության որակը բարձրացնելու նպատակով 1998 թվականին միտք հղացավ ստեղծել Beeline-համալսարանը։

Համալսարանը պետական համալսարաններից ու թրեյնինգ-կենտրոններից  տարբերվում է ռազմավարական զարգացմանը սատարելով և ընկերության նպատակներով։ Հայաստանի Beeline-համալսարանում 17 մարզիչ է աշխատում, ընդ որում ուսուցման ընթացքին մասնակցելու են նաև հայտնի ընկերություններից հրավիրված առաջատար մենեջերներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏել»-ը ֆիքսված (շուրջ 650 հազար բաժանորդ) և շարժական (ավելի քան 780 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ է մատուցում։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: