480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Մեքսիկան կհամագործակցեն զբոսաշրջության բնագավառում
14:40
24 Հուլիսի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել զբոսաշրջության բնագավառում Մեքսիկայի կառավարության հետ համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկը։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում առավել սերտ համագործակցության ապահովմանը` ի նպաստ երկու երկրների։

«Համաձայնագրի կնքմամբ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Մեքսիկայի միջև զբոսաշրջիկների փոխայցելությունների ավելացմանը, կակտիվանա մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող զբոսաշրջային միջոցառումներին», - նշել է փոխնախարարը։ 

Դանիելյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրագործման շրջանակներում հնարավոր կլինի փոխանակել երկու երկրների միջև արտաքին և ներքին զբոսաշրջության հարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները, վիճակագրական տվյալները, գովազդատեղեկատվական նյութեր երկու երկրների վերաբերյալ։ Փոխնախարարի կարծիքով, համաձայնագրի շրջանակներում զբոսաշրջության բնագավառում համատեղ ներդրումներ իրականացնելու հիմք կստեղծվի:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նախարարների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ համաձայնագրի կնքման նախաձեռնողը մեքսիկական կողմն է։

«Սա հաստատում է այն փաստը, որ մեքսիկական կողմը լրջորեն հետաքրքրված է Հայաստանի զբոսաշրջության բնագավառով», - նշել է նա։

2007 թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 510,3 հազարի։ Միաժամանակ, ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնած հայ զբոսաշրջիկների թիվը հասել է 467,6 հազարի։

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2008 թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 15,1 տոկոսով և հասել 84,2 հազար մարդու։

Նշված ժամանակահատվածում տուրիստական կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանից մեկնած հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 30 տոկոսով՝ հասնելով մինչև 2,6 հազարի։ Մյուս քաղաքացիները՝ 87,3 հազար մարդ, մեկնել են ինքնուրույն (16,2 տոկոս աճ)։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: