480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նախագծերից մեկը կարող է վերանայվել՝ դոլարի արժեզրկման պատճառով
12:10
24 Հուլիսի 2008

Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագրի նախագծերից մեկը կարող է վերանայվել՝ դոլարի արժեզրկման պատճառով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարվել է չորեքշաբթի տեղի ունեցած «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստի ընթացքում, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

2006թ. մարտի 27-ին ՀՀ  կառավարության և «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի համար նախատեսված  108, 590,000 ԱՄՆ դոլարի շրջանակներում ծրագրվում էր իրականացնել 7 ջրամբարի, 6 մայր ջրանցքի, 18 ինքնահոս համակարգի, 68 պոմպակայանի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի և երրորդ կարգի ջրանցքերի վերականգնման շինարարական աշխատանքներ, ինչպես նաև  բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում, այդ աշխատանքների նախնական և վերջնական նախագծում:

«Հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը և շինարարական ապրանքների և աշխատանքների գնաճը, ակնհայտ է, որ   նախատեսված գումարով  այժմ հնարավոր չէ իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները», - նշեցին մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով այս ամենը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը և  ՀՄԿ-ն, ՀՄԿ-ի մասնագիտացված փորձագետ «Ջեյկոբս» ընկերության հետ համատեղ, եկել են համոզման, որ անհրաժեշտ է վերանայել ծրագիրը` նվազեցնելով և այն համապատասխանեցնելով առկա գումարի շրջանակներում իրականացման հնարավոր ծավալներին:

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագիրը մեկնարկել է Հայաստանում 2006 թ.-ի սեպտեմբերի 29-ին։

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլարի դրամաշնորհ՝ ոռոգման համակարգերը, համայնքային ճանապարհները վերականգնելու և գյուղական աղքատությունը կրճատելու համար։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։