484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության կալանավորված առաջնորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
11:13
24 Հուլիսի 2008

Հայկական ընդդիմության կալանավորված առաջնորդներից մեկը` «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նախօրեին տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Զուրաբյանը կալանքի տակ է գտնվում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունում՝ Հայաստանի Հատուկ քննչական խմբի վարույթում գտնվող Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից նշել են, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և  հարկադրանքի այլ  միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանի թույլտվությամբ Զուրաբյանը տեղափոխվել է Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ՝ ստացիոնար բժշկական հետազոտման համար, քանի որ բժիշկների կողմից անցկացված հետազոտության արդյունքներով նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն։

2008 թ.-ի հուլիսի սկզբից Զուրաբյանը գանգատվում էր ուժեղ գլխացավերից, օդի անբավարարությունից, սրտի շրջանում սեղմող ցավերից և գտնվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո:

Միաժամանակ հանձնարարվել է քրեակատարողական հիմնարկի պետին՝ ապահովել Զուրաբյանի պահպանությունը բժշկական հաստատություն տեղափոխելիս և բժշկական հետազոտման ենթարկվելու ընթացքում, իսկ բժշկական հետազոտման արդյունքների մասին տեղյակ պահել քրեական հետապնդում իրականացնող մարմնին:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։