486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կկարողանա արագ հաղթահարել դժվարությունները և լիարժեք ժողովրդավարության ուղին բռնել. ԵԽԽՎ նախագահ
11:01
24 Հուլիսի 2008

Հայաստանն այն երկրներից է, որ արագ կկարողանա հաղթահարել դժվարությունները և լիարժեք ժողովրդավարության ուղին կբռնի, չորեքշաբթի Երևանում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը (Lluis Maria de Puig)։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա հավաստիացրել է, որ իր այցի նպատակն է քաջալերել և օգնել, որպեսզի  Եվրախորհրդի պահանջները արագ կյանքի կոչվեն և վերականգնվի Հայաստանի հանդեպ վստահությունը ԵԽ-ում։

«Պահանջների իրականացումը ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի դրսևորումը կլինի», - հայտարարել է Պյուչը հայկական քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Նա կարևորել է, որ ստեղծվի անկախ փաստահավաք հանձնաժողով, որի ներկայացրած փաստերի հիման վրա մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը կկայացնի քաղաքական որոշում:

Նա նշել է, որ ԵԽ-ի համար անընդունելի է, որ իրեն լիիրավ անդամակցող երկրում քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներ լինեն։

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն իր հերթին հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված` դուրս գալու ստեղծված իրավիճակից, քանզի ԵԽ պահանջների կատարումը նաև երկրի ներքին պահանջն է:

Ինչ վերաբերում է մարտյան դեպքերի պատճառով կալանվածներին ու նրանց դատավարության ընթացքին, իրենք էլ, դատաիրավական գործընթացի որոշ դեպքերի հետ կապված, իրենց մտահոգություններն ունեն։

Նա տարակուսանք է հայտնել Եվրախորհրդի կիրառած երկակի ստանդարտների վերաբերյալ, մասնավորապես,  ԵԽ-ն իր որոշման մեջ Ադրբեջանի ժողովրդավարացման խոչընդոտ է համարում նաև Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը, ինչը «իրականության հետ  կապ չունի»։

Ինչ վերաբերում է ԵԽ բանաձևի պահանջների կատարմանը, ապա, նրա գնահատմամբ, դրանք պետք է լուծվեն ընդդիմության մասնակցության և քաղաքական կամքի դրսևորման պայմաններում, քանզի Եվրախոհրդի անդամ են ոչ թե Հայասատնի իշխանությունները, այլ պետությունը, որի մասն է նաև ընդդիմությունը:

Հայաստանի վերաբերյալ 1620 բանաձևն ընդունվել է հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում՝ նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, որը նախատեսում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննությանը, ընդդիմության իրավունքների ընդլայնմանն ուղղված պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: