487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհուրդը բացառում է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը. ԵԽԽՎ նախագահ
19:37
23 Հուլիսի 2008

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը հայտարարեց, որ Եվրախորհուրդը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի շրջանակներում և բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով ցանկացած ռազմական լուծում։

«ԵԽԽՎ-ն ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց դե Պյուչը երեքշաբթի Երևանում՝ ԱԺ հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունից, նա ասել է, որ թեև ԵԽ-ն մեծ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է իր ներդրումն ունենալ՝ երկխոսություն կազմակերպելով խորհրդարանական շրջանակներում։ 

ԵԽԽՎ նախագահը գտնում է, որ պետք է ամբողջովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որն, իր խոսքերով, հսկայական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։

Իր հերթին, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ընդունված մեկ այլ բանաձևի, համաձայն որի մինչև չլուծվեն տարածքային ամբողջականության հարցերը, դժվար է ակնկալել ժողովրդավարական զարգացումներ այդ երկրներում, նշեց, որ դա ձևավորում է ռեզերվացիա` ժողովրդավարական գործընթացները այս կամ այն երկրում զարգացնելու համար. մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային, Վրաստանին:

«Մինչդեռ  1991 թ.-ից շրջափակման մեջ գտնվող Հայաստանը որևէ նախապայման չի առաջադրում իր ժողովրդավարական զարգացումներն իրականացնելու համար»,-ասաց Ադոնցը՝ դա անվանելով երկակի ստանդարտների դրսևորում։  

Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տարակուսանք հայտնեց, որ միայն տարածքային ամբողջականության հարցն է քննարկվում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հստակ նշել են, որ լուծումներ որոնում են երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության մեջ:

Հարությունյանը կոչ արեց սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին և զարմանք հայտնեց, որ  Պյուչի՝ Բաքու կատարած  այցի մասին ԵԽ պաշտոնական կայքում տեղակայված մամլո հաղորդագրության մեջ կա մի ձևակերպում, համաձայն որի «անհրաժեշտ է շտապ գտնել ԼՂ հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` օգտագործելով բացառապես խաղաղ միջոցները»:

Հարությունյանի կարծիքով, այդ ձևակերպումը վտանգում է բանակցային գործընթացը։

Այդ առնչությամբ Պյուչը նշեց, որ պատասխանատու է իր, բայց ոչ լրատվամիջոցներում իրեն վերագրված ձևակերպումների համար, որոնք կարդալով՝ տեսել է, որ չեն համապատասխանում իրականությանը։  

Պարոն Պյուչի խոսքերով, ինքն ասել է այն, ինչ արձանագրված է ԵԽԽՎ բանաձևում` ԵԽԽՎ-ն ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։