478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարություն է պատրաստում
18:19
23 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարություն է պատրաստում, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Մենք հայ-թուրքական հարաբերությունները գնահատում ենք որպես չհայտարարված հակամարտություն, և պետք է մեզ համար համաձայնեցնենք հարաբերությունների կարգավորման ձևերը, այնպես որ սա այն հարցը չէ, որի շուրջ կարող են տարբեր դիրքորոշումներ հնչեցվել»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Ռուստամյանը նշեց, որ դեկտեմբերին Ազգային Ժողովում հայ-թուրքական հարաբերությունների մասին քննարկումներ եղան, և այժմ արտաքին կապերի՝ իր  գլխավորած հանձնաժողովն աշխատում է փաստաթղթերի ու նյութերի հրապարակման, ինչպես նաև այդ հարցի շուրջ ընդհանուր եզրահանգման մշակման ուղղությամբ։

«Թուրքիայի հարցով խորհրդարանի հայտարարությունը, ինչպես և Լեռնային Ղարաբացի հարցով նախորդը, կնպաստի միասնական դիրքորոշման ձևավորմանը։ Այդ եզրահանգումն անհրաժեշտ է մեզ՝ առաջ շարժվելու համար»,- ասաց նա։

Ընդ որում Ռուստամյանն անընդունելի է համարում, որ պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների առկայության ու խնդիրների բացակայության պատրանք է ստեղծել։

«Թուրքիան ուզում է աշխարհում այնպիսի տպավորություն ստեղծել, որ, իբրև, իրենք պայքարում են հարաբերություններ հաստատելու համար, բայց միաժամանակ չեն խոսում նախապայմաններից հրաժարվելու մասին, ինչը հարաբերությունների իրական փոփոխություն կնշանակեր։ Առայժմ դա չկա, և ստեղծված պատրանքից միայն ինքը՝ Թուրքիան է շահում»,- ասաց նա։   

Ռուստամյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան հրավիրելը պետք չէ այն տեսակետից դիտարկել, որ երկրների միջև խնդիրներ չկան. «ֆուտբոլը միասին դիտեցինք, և վերջ»։ 

«Մենք, մասնավորապես, կհիշեցնենք գոյություն ունեցող խնդիրների մասին ու կասենք, որ հարևանները միմյանց հետ վերջնագրի լեզվով չեն խոսում։ Եթե Թուրքիան իսկապես ուզում է նորմալացնել հարաբերությունները, ապա դրա համար գոյություն ունի հստակ ուղի՝ միջազգային նորմերի համաձայն, իսկ այժմ Թուրքիան ղեկավարվում է ԵՄ անդամակցության և ԱՄՆ ընտրությունների հետ կապված արդիական խնդիրներով»,- ասաց նա։  

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելուն դեմ հանդես չի գալիս, բայց ոչ թե առկա խնդիրները շրջանցելու, այլ դրանց լուծման համար որոշակի քայլեր սահմանելու միջոցով։

Այս առնչությամբ Ռուստամյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ցեղասպանության խնդիրն առանձնացնում էր ոչ թե պատմաբանների, այլ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման համատեքստում։  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսն հայտարարեց, որ Հայաստանի հանրապետությունը կողմ է հանդես գալիս Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու առանց որևէ նախապայմանի սահմանների բացմանը։ Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին նա հրավիրել է Երևան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար։.—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: