484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը օգոստոսի 1-ին մտադիր է վճռորոշ հանրահավաք անցկացնել
16:22
23 Հուլիսի 2008

Հայկական ընդդիմությունը օգոստոսի 1-ին մտադիր է հանրահավաք անցկացնել, որը ժողովրդավարությանը վերադառնալու պայքարում վճռորոշ նշանակություն կունենա, հայտարարեց ընդդիմադիր «Համաժողովրդական շարժման» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։ 

«Հանրահավաքի ընթացքում կհնչեցվի երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացրած աշխատանքի մասին մեր դիրքորոշումը»,- չորեքշաբթի Զուրաբյանն ասաց լրագրողներին։ 

Նա նշեց, որ նախորդ ընդդիմադիր հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահին 4 պահանջ է ներկայացվել, որոնք վերաբերում էին երկխոսություն հաստատելու  հնարավորությանը, և սույն պահանջների իրականցման համար ժամկետ էր տրվել՝ մինչև օգոստոսի 1-ը։

«Առաջադրված պահանջների «դեդլայնը» մոտեցել է, և եթե դրանք չիրականացվեն, ապա մենք երկրի ղեկավարի վաղաժամկետ հրաժարականը կպահանջենք»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ օգոստոսի 1-ի հանրահավաքն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Մատենադարանի մոտ։ Նա ավելացրեց, որ ընդիմությունը քաղաքապետարան է դիմել՝ ակցիան ինչպես Ազատության հրապարակի տարածքում, այնպես էլ Մատենադարանի մոտ անցկացնելու արտոնման համար, սակայն մերժվել է։

«Ավելին, մեզ անօրինական առաջարկություն է արվել, մասնավորապես, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ հանրահավաքի անցկացումն արտոնելու որևէ խնդիր չի տեսնում այն պայմանով, որ մենք հրաժարվենք քաղաքի փողոցներում երթ կազմակերպելուց»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ ընդիմությունը հրաժարվել է այդ առաջարկից և անպայման կանցկացնի ծրագրված երթը։

«Երթը ուժեղ և հզոր քաղաքական ազդեցություն ունի, որից իշխանությունները վախենում են և ջանում թույլ չտալ այն, սակայն այն, միևնույն է, կկայանա»,- ասաց Զուրաբյանը։

Նա նաև հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում կհնչեցվեն հետագա ծրագրերն ու մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում անցկացվող նստացույցի հետ կապված դիրքորոշումը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։